Հոդված 3. Օրենսգրքի 169.7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
Հոդված 3. Օրենսգրքի 169.7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 169.7. Աշխատանքային պայմանագրերը սահմանված ժամկետում գործատուի աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանում չգրանցելը, ինչպես նաև պետական մարմիններում և տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման հրամանագրքի վարման կարգը խախտելը
Վարձու աշխատողների հետ կնքված աշխատանքային պայմանագիրը սահմանված ժամկետում գործատուի աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանում չգրանցելը կամ աշխատանքային պայմանագրերի գրանցամատյան չվարելը, ինչպես նաև պետական մարմիններում և տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման հրամանագրքի վարման սահմանված կարգը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»: