Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԱՅՆ ԴԵՂԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԸ ԵՎ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՍՈՒԲՍՏԱՆՑԻԱՆԵՐԸ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԱՅՆ ԴԵՂԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ԵՎ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՍՈՒԲՍՏԱՆՑԻԱՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԻ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՊԱՀՈՎՎԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հանձնարարականընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

26 հուլիսի 2022 թվականի թիվ 29 քաղ. Մոսկվա

ԲԺՇԿԱԿԱՆ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԱՅՆ ԴԵՂԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԸ ԵՎ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՍՈՒԲՍՏԱՆՑԻԱՆԵՐԸ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԱՅՆ ԴԵՂԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ԵՎ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՍՈՒԲՍՏԱՆՑԻԱՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԻ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՊԱՀՈՎՎԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան` Եվրասիական միջկառավարական խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 23 կարգադրությամբ հաստատված՝ Բժշկական կիրառության ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այն դեղապատրաստուկներով և դեղագործական սուբստանցիաներով, որոնց արտադրությունը պետք է ապահովվի Եվրասիական տնտեսական միությունում մինչև 2024 թվականը, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ապահովվածության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների ծրագրի 1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան,

հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականը հրապարակելու օրվանից այն դեղապատրաստուկների և դեղագործական սուբստանցիաների ցանկի ձևավորման վերաբերյալ առաջարկություններ պատրաստելիս, որոնց արտադրությունը պետք է ապահովվի Եվրասիական տնտեսական միությունում, առաջնորդվել Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում հետևյալ հասցեով՝ http://www.eurasiancommission.org/ru/act/prom_i_agroprom/dep_prom/Documents/Poryadok_na_site.pdf. տեղադրված կարգով և չափորոշիչներով:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ՝ Վ. Նազարենկո

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։