Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՏՅՈՄ ՍՈՒՋՅԱՆԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 919-Ա

ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՏՅՈՄ ՍՈՒՋՅԱՆԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումը՝

1. Արբիտրաժային մշտական դատարանում Բեռնի կոնվենցիայի շրջանակներում քննվող գործերի բանավոր լսումներին մասնակցելու և Մեդիա բազմազանության գլոբալ ինստիտուտի կողմից կազմակերպվող «Media Legal Matters» խորագրով պանելային քննարկման շրջանակներում ելույթով հանդես գալու նպատակով՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանին 2025 թվականի հոկտեմբերի 14-18-ը ներառյալ գործուղել Նիդերլանդների Թագավորություն (Հաագա), իսկ հոկտեմբերի 20-25-ը ներառյալ՝ Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա):

2. Արբիտրաժային մշտական դատարանում Բեռնի կոնվենցիայի շրջանակներում քննվող գործերի բանավոր լսումներին մասնակցելու նպատակով՝ վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Արտյոմ Սուջյանին 2025 թվականի հոկտեմբերի 15-18-ը ներառյալ գործուղել Նիդերլանդների Թագավորություն (Հաագա):

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել գործուղման հետ կապված ծախսերի (գիշերավարձը՝ փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա) հատուցումը:

4. Ընդունել ի գիտություն, որ Կարեն Անդրեասյանի գործուղման ավիատոմսերը, ինչպես նաև Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման օրապահիկի և գիշերավարձի հետ կապված ծախսերն իրականացվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

5. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Մ. Գրիգորյան

Երևան

13.10.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։