Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԱՅՆ ԴԵՂԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ԵՎ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ (ԱԿՏԻՎ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ) ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՁՆԱՐԱՐՎՈՒՄ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊԱՀՈՎԵԼ ՄԻՆՉԵՎ 2024 ԹՎԱԿԱՆԸ

Հանձնարարականընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

20 դեկտեմբերի 2022 թվականի թիվ 47 քաղ. Մոսկվա

ԲԺՇԿԱԿԱՆ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԱՅՆ ԴԵՂԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ԵՎ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ (ԱԿՏԻՎ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ) ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՁՆԱՐԱՐՎՈՒՄ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊԱՀՈՎԵԼ ՄԻՆՉԵՎ 2024 ԹՎԱԿԱՆԸ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 23 կարգադրությամբ հաստատված՝ Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող բժշկական կիրառության այն դեղապատրաստուկներով և դեղագործական բաղադրամասերով, որոնց արտադրությունը պետք է ապահովվի Եվրասիական տնտեսական միությունում մինչև 2024 թվականը, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ապահովվածության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների պլանի 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան,

հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ Միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականը հրապարակելու օրվանից՝ բարձր տեխնոլոգիական, նորարարական և մրցունակ դեղագործական արտադրանք ստեղծելու ոլորտում փոխշահավետ արդյունաբերական կոոպերացիան խթանելու նպատակով՝ հաշվի առնել բժշկական կիրառության այն դեղապատրաստուկների և դեղագործական բաղադրամասերի (ակտիվ դեղագործական բաղադրամասերի) ցանկը, որոնց արտադրությունը հանձնարարվում է Եվրասիական տնտեսական միությունում ապահովել մինչև 2024 թվականը, որը տեղադրված է Միության պաշտոնական կայքում՝ հետևյալ հասցեով՝ https://eec.eaeunion.org/upload/medialibrary/0b0/Proekt-Perechney-LP-i-FS.pdf:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Մ. Մյասնիկովիչ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։