Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1389-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 918-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1389-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի N 1031-Ն որոշման N 1 հավելվածի 31-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 8-ի «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հուլիսի 18-ի N 980-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1389-Ա որոշման հավելվածում՝

1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Դավիթ Առուշանյան - ՀՀ Շիրակի մարզպետ

Գևորգ Մանուկյան - ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

Արտուր Մովսիսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության

բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ

Հակոբ Քնաջյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարարության իրավաբանական վարչության պետի տեղակալ

Լյովա Սարգսյան - ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական».

2) «Սովորողների կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում՝

ա. «Մերի Դավթյան - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի սովորող» բառերը փոխարինել «Հասմիկ Սուքիասյան - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետի սովորող» բառերով,

բ. «Քրիստինե Առաքելյան - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի սովորող» բառերը փոխարինել «Ալլա Աղաբաբյան - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի սովորող» բառերով,

գ. «Գևորգ Ղուկասյան - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի սովորող» բառերը փոխարինել «Սեդա Մարգարյան - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետի սովորող» բառերով,

դ. «Հովիկ Գալոյան - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի սովորող» բառերը փոխարինել «Իրինա Մանուկյան - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի սովորող» բառերով:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Մ. Գրիգորյան

Երևան

13.10.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։