Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11

Եզրափակիչ դրույթներ

1. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն Հայաստանի Հանրապետության կողմից կատարվելու մասին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։

2. Կողմերը՝ սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում ծանուցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն համաձայնագրի շրջանակներում փոխգործակցության համար պատասխանատու հիդրոօդերևութաբանական ծառայությունների մասին։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովն այդ ծանուցումն ստանալու օրվանից 20 աշխատանքային օրվա ընթացքում նշված տեղեկատվությունն ուղարկում է մյուս Կողմերին։

3. Կողմի (հիդրոօդերևութաբանական ծառայության) անվանումը փոփոխվելու և (կամ) դրա գործառույթներն այլ մարմին (հիդրոօդերևութաբանական ծառայությանը) փոխանցվելու դեպքում համապատասխան Կողմը անվանման փոփոխության (գործառույթների փոխանցման) օրվանից 1 ամսվա ընթացքում այդ մասին ծանուցում է մյուս Կողմերին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին։

4. Սույն համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և ընդգրկվում է Միության իրավունքի կազմում։

Կատարված է ___________ քաղաքում, 202___ թվականի ________-ի «___» -ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։

Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը։

Հայաստանի Հանրապետության

շրջակա միջավայրի

նախարարության կողմից՝

Բելառուսի Հանրապետության

բնական ռեսուրսների և շրջակա

միջավայրի պահպանության

նախարարության կողմից՝

Ղազախստանի Հանրապետության

էկոլոգիայի, երկրաբանության և

բնական ռեսուրսների

նախարարության կողմից՝

Ղրղզստանի Հանրապետության

արտակարգ իրավիճակների

նախարարության կողմից՝

Ռուսաստանի Դաշնության բնական

ռեսուրսների և էկոլոգիայի

նախարարության կողմից՝ Հիդրոօդերևութաբանության և

շրջակա միջավայրի մոնիթորինգի

դաշնային ծառայության կողմից՝

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։