ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
19 ապրիլի 2023 թվականի թիվ 8 քաղ. Մոսկվա
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 37 կարգադրությամբ հաստատված՝ «Բնական մենաշնորհների ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման ուղղությամբ համապատասխան միջոցների իրականացման հաջորդականությունը որոշելու մասով միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի»)» 9-րդ կետի իրագործման, ինչպես նաև «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 78-րդ հոդվածի և «Բնական մենաշնորհների ոլորտում սուբյեկտների գործունեության կարգավորման միասնական սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության (նշված պայմանագրի թիվ 20 հավելված) (այսուհետ՝ Արձանագրություն) նպատակներով՝
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին անհրաժեշտության դեպքում և հաշվի առնելով իրենց օրենսդրությունը՝ օգտագործել Արձանագրությամբ հաստատված բնական մենաշնորհների ոլորտում սուբյեկտների գործունեության կարգավորման միասնական սկզբունքների և ընդհանուր կանոնների կիրառության մասին տեղեկությունը, որը տեղադրված է Միության պաշտոնական կայքում՝ հետևյալ հասցեով՝https://eec.eaeunion.org/upload/files/transport/2.1_am.pdf
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ՝ Վ. Նազարենկո