Հոդված 2
Հոդված 2
Տեղեկատվության փոխանակումը
1. Կողմերն իրենց իրավասության շրջանակներում իրականացնում են ԳՀԱ–ի կատարման ծառայությունների միասնական շուկայի մասնակիցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում (ներառյալ ԳՀԱ-ի կատարման ծառայությունների միասնական շուկայի մասնակիցների՝ իրենց պետությունների տարածքներում հիմնադրման վերաբերյալ տեղեկությունները), ինչպես նաև սույն համաձայնագրին համապատասխան՝ վարչական փոխգործակցության իրականացման համար անհրաժեշտ՝ Կողմերի կողմից տրված թույլտվությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում (եթե դա կիրառելի է)։
2. Կողմերի միջև տեղեկատվության փոխանակումն իրականացվում է ռուսերենով կամ անդամ պետության պետական լեզվով (կից ներկայացնելով ռուսերեն թարգմանությունը)՝ գրավոր հարցման հիման վրա։
3. Գաղտնի տեղեկատվություն ստացած Կողմն ապահովում է դրա պաշտպանությունն ու օգտագործումը՝ իր անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։
4. Կողմերի միջև տեղեկատվության փոխանակման շրջանակներում ստացված գաղտնի տեղեկատվությունը չի կարող փոխանցվել երրորդ կողմին առանց այդ տեղեկատվությունը տրամադրած Կողմի գրավոր համաձայնության։
5. Սույն համաձայնագրի դրույթները չեն տարածվում անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան պետական գաղտնիքի (պետական գաղտնիքների) շարքին դասվող տեղեկատվության վրա։