Հոդված 5
Հոդված 5
Հարցման բովանդակությունը
1. Հարցումը ներառում է հետևյալ տեղեկությունները՝
1) հարցում ներկայացնող Կողմի անվանումը.
2) հարցում ատացող Կողմի անվանումը.
3) հարցում ուղարկելու հիմքը և հարցման բովանդակության և հարցվող տեղեկատվության բնույթի հետ կապված փաստերի, իրադարձությունների և հանգամանքների վերաբերյալ այլ տեղեկություններ.
4) ԳՀԱ-ի կատարման ծառայությունների միասնական շուկայի այն մասնակիցների անվանումները և կազմակերպաիրավական ձևը, որոնց առնչությամբ հարցվում է տեղեկատվությունը (առկայության դեպքում).
5) հարցման էության համառոտ շարադրանքը.
6) հարցվող տեղեկատվության նկարագրությունը.
7) հարցվող տեղեկատվությանը ենթադրաբար տիրապետող անձանց մասին տեղեկությունները (առկայության դեպքում).
8) սույն համաձայնագրի իրագործման համար անհրաժեշտ այլ տեղեկատվություն (Կողմերի համաձայնեցմամբ)՝ բացառությամբ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ պետական գաղտնիքի (պետական գաղտնիքների) կամ սահմանափակ տարածման տեղեկությունների շարքին դասվող տեղեկությունների։
2. Հարցման հիման վրա հարցում ստացող Կողմը տրամադրում է հետևյալ տեղեկատվությունը (առկայության դեպքում)՝
1) ԳՀԱ-ի կատարման ծառայությունների միասնական շուկայի մասնակիցների մասին, այդ թվում՝
պետական գրանցման վայրի, իրավաբանական և փաստացի հասցեների մասին.
ԳՀԱ-ի կատարման ծառայությունների միասնական շուկայի մասնակիցներին տրամադրած համապատասխան թույլտվությունների գործողությունը դադարեցնելու, կասեցնելու, չեղարկելու մասին (եթե դա կիրառելի է).
2) սույն համաձայնագրի իրագործման համար անհրաժեշտ այլ տեղեկատվություն (Կողմերի համաձայնեցմամբ)՝ բացառությամբ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ պետական գաղտնիքի (պետական գաղտնիքների) կամ սահմանափակ տարածման տեղեկությունների շարքին դասվող տեղեկությունների։
3. Հարցումը ստորագրվում է հարցում ներկայացնող Կողմի ղեկավարի կամ ղեկավարի տեղակալի կողմից։
4. Ստացված հարցման իսկության կամ բովանդակության վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում հարցում ստացող Կողմն իրավունք ունի պահանջելու այդ հարցման ուղարկման գրավոր հաստատում։