Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

Հարցման կատարումը

1. Հարցումը կատարվում է այն գրանցելու օրվանից հետո 30 օրացուցային օրվա ընթացքում՝ հարցում ստացող Կողմի անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Հարցման պատասխանը ներկայացվում է գրավոր՝ ռուսերենով կամ անդամ պետության պետական լեզվով (կից ներկայացնելով ռուսերեն թարգմանությունը)՝ սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետում։

3. Հարցում ստացող Կողմը կարող է հետաձգել տեղեկատվության տրամադրումը՝ դրա տրամադրմանը խոչընդոտող հիմքերի առկայության դեպքում։ Հարցում ստացող Կողմը հարցումը գրանցելու օրվանից հետո 15 օրացուցային օրվա ընթացքում պետք է տեղեկացնի հարցում ներկայացնող Կողմին տեղեկատվության տրամադրումը հետաձգելու պատճառների և այդ տեղեկատվության տրամադրման ժամկետների մասին։

4. Հարցում ստացող Կողմն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասամբ մերժելու հարցման կատարումը հետևյալ դեպքերում՝

1) հարցման բովանդակությունը չի համապատասխանում սույն համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետին.

2) հարցվող տեղեկատվության բացահայտումը հակասում է հարցում ստացող Կողմի անդամ պետության ազգային անվտանգության շահերին.

3) տեղեկատվության հասանելիությունը սահմանափակված է Միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերին ու ակտերին և (կամ) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։

5. Հարցման կատարումն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու դեպքում հարցում ստացող Կողմը ոչ ուշ, քան հարցումը գրանցելու օրվանից 10 օրացուցային օրվա ընթացքում այդ մասին ծանուցում է ուղարկում հարցում ներկայացնող Կողմին (նշելով պատճառները)։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։