Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

Եզրափակիչ դրույթները

1. Կողմի անվանումը փոփոխվելու և (կամ) դրա գործառույթները մյուս մարմնին փոխանցելու դեպքում տվյալ Կողմն այդ մասին ծանուցում է մյուս Կողմերին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին անվանումը փոփոխելու (գործառույթները մյուս մարմնին փոխանցելու) օրվանից հետո 30 օրացուցային օրվա ընթացքում։

2. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Հայաստանի Հանրապետության կողմից կատարվելու մասին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։

3. Սույն համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և ընդգրկվում է Միության իրավունքի կազմում։

Կատարված է _________ քաղաքում 20______ թվականի ________-ի ___-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։

Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը։

Հայաստանի Հանրապետության

կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ Բելառուսի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների հարցերով պետական կոմիտեի կողմից՝ Ղազախստանի Հանրապետության գիտության և բարձրագույն կրթության նախարարության կողմից՝ Ղրղզստանի Հանրապետության

կրթության և գիտության նախարարության կողմից՝ Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարության կողմից՝

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։