Հոդված 2
Հոդված 2
Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից՝ հաշվի առնելով սույն հոդվածի երկրորդ պարբերությունը։
Սույն արձանագրության 1-ին հոդվածի 9-րդ ենթակետն ուժի մեջ է մտնում ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման կանոնները հաստատելու մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից, սակայն սույն արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:
Կատարված է __________________ քաղաքում 20___ թվականի ___________ ի «____»-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերեն։
Սույն արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն արձանագրության ավանդապահ, անդամ պետություններից յուրաքանչյուրին կուղարկի դրա հաստատված պատճենը։
Հայաստանի Հանրապետությունից
կողմից՝ Բելառուսի Հանրապետությունից
կողմից՝ Ղազախստանի Հանրապետությունից
կողմից՝ Ղրղզստանի Հանրապետությունից
կողմից՝ Ռուսաստանի Դաշնությունից
կողմից՝