Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԵՂՈՒԿ ԲՅՈՒՐԵՂԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԸ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 հոկտեմբերի 2024 թվականի թիվ 111 քաղ. Մոսկվա

ՀԵՂՈՒԿ ԲՅՈՒՐԵՂԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԸ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հեղուկ բյուրեղային հեռուստացույցը, որը նախատեսված է հեռուստատեսային ազդանշաններ ընդունելու և հեռուստացույցի էկրանին տեսապատկերներն արտացոլելու համար, հագեցած է ներկառուցված TV-թյուներով, հեղուկ բյուրեղային ցուցարկչով, բարձրախոսներով, ալեհավաքի միացման համար հարակցիչով, արտաքին սարքերի (օրինակ՝ DVD նվագարկիչ, թվային տեսախցիկ, տեսախցիկ, համակարգիչ և այլն) միացման հարակցիչներով, կառավարման կոճակներով, տեղադրված ծրագրային ապահովմամբ պրոցեսորով, որն իրականացնում է մուլտիմեդիայի ֆայլերի նվագարկում՝ արտաքին կուտակիչներից, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8528 72 200 1 ստորաենթադիրքում:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Բ. Սագինտաև

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։