ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 դեկտեմբերի 2024 թվականի թիվ 135 քաղ. Մոսկվա
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 236 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի» թիվ 2 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 021/2011) պահանջների պահպանումն ապահովող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի և «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 021/2011) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի մասին» թիվ 236 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Բ. Սագինտաև
ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2024 թվականի դեկտեմբերի 2-ի
թիվ 135 որոշման
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 236 որոշման մեջ կատարվող
1. Նշված որոշմամբ հաստատված՝ Կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 021/2011) պահանջների պահպանումն ապահովող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկում՝
ա) 29-րդ, 39-րդ, 41-րդ, 55-րդ, 56-րդ, 58-րդ, 101-րդ, 133-րդ, 137-րդ և 142-րդ դիրքերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
« 29 ԳՕՍՏ 276-2021 «Ցորենաձավար (Պոլտավյան, «Արտեկ»). Տեխնիկական պայմաններ»
39 ԳՕՍՏ 2077-2023 «Հաց աշորայի՝ հացաթխման ալյուրից և աշորայի ու ցորենի խառնուրդով հացաթխման ալյուրից. Տեխնիկական պայմաններ»
41 ԳՕՍՏ 3034-2021 «Վարսակաձավար. Տեխնիկական պայմաններ»
55 ԳՕՍՏ 5550-2021 «Հնդկաձավար. Տեխնիկական պայմաններ»
56 ԳՕՍՏ 5784-2022 «Գարեձավար. Տեխնիկական պայմաններ»
58 ԳՕՍՏ 6002-2022 «Եգիպտացորենի ձավար. Տեխնիկական պայմաններ»
101 ԳՕՍՏ 14176-2022 «Եգիպտացորենի ալյուր. Տեխնիկական պայմաններ»
133 ԳՕՍՏ 21149-2022 «Վարսակի փաթիլներ. Տեխնիկական պայմաններ»
137 ԳՕՍՏ 22371-2023 «Պահածոներ. Մրգային պյուրե, քերած կամ մանրատած մրգեր. Ընդհանուր տեխնիկական պայմաններ»
142 ԳՕՍՏ 24901-2023 «Թխվածքաբլիթ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ»
».
բ) 141-րդ, 482-րդ, 489-րդ, 490-րդ, 496-րդ, 509-րդ, 525-րդ, 529-րդ, 556-րդ, 589-րդ, 590-րդ, 602-րդ և 604-րդ դիրքերը հանել.
գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 322.1 - 322.17 դիրքերով՝
« 322.1 ԳՕՍՏ 34549-2019 «Թեյի խտանյութ հեղուկ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ»
322.2 ԳՕՍՏ 34856-2022 «Թեյի ըմպելիքներ. Տեխնիկական պայմաններ»
322.3 ԳՕՍՏ 34922-2023 «Թռչնամսի պահածո՝ դոնդողում․ Տեխնիկական պայմաններ»
322.4 ԳՕՍՏ 34928-2023 «Երշիկեղեն՝ կիսաապխտած, թռչնի մսից․ Ընդհանուր տեխնիկական պայմաններ»
322.5 ԳՕՍՏ 34929-2023 «Հրուշակեղեն. Ժենտ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ»
322.6 ԳՕՍՏ 34958-2023 «Թարմ շամպինիոն սունկեր՝ մշակովի. Տեխնիկական պայմաններ»
322.7 ԳՕՍՏ 34959-2023 «Սովորական թարմ կախասունկ՝ մշակովի. Տեխնիկական պայմաններ»
322.8 ԳՕՍՏ 34963-2023 «Լուծվող թեյ՝ բուրավետիչների և (կամ) բուսական ծագման արտադրանքի հավելումներով. Տեխնիկական պայմաններ»
322.9 ԳՕՍՏ 34972-2023 «Ցորենի փաթիլներ սաղմնային. Տեխնիկական պայմաններ»
322.10 ԳՕՍՏ 34974-2023 «Մաստակ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ»
322.11 ԳՕՍՏ 34975-2023 «Տոնուսավորող ոչ ալկոհոլային ըմպելիքներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ» կիրառվում է 2027 թվականի հունվարի 1-ից
322.12 ԳՕՍՏ 35009-2023 «Վիտամիններով և հանքանյութերով հարստացված հացաթխման ցորենի ալյուր. Տեխնիկական պայմաններ»
322.13 ԳՕՍՏ 35037-2023 «Խուրմա՝ թարմ. Տեխնիկական պայմաններ»
322.14 ԳՕՍՏ 35040-2023 «Չիպսեր՝ ցորենի հումքից. Ընդհանուր տեխնիկական պայմաններ»
322.15 ԳՕՍՏ 35046-2023 «Վայրի պտուղներ և հատապտուղներ. Տեխնիկական պայմաններ»
322.16 ԳՕՍՏ 35056-2024 «Լապշա օսլայից՝ «Ֆին-Տեզ. Տեխնիկական պայմաններ»
322.17 ԳՕՍՏ 35059-2024 «Կարտոֆիլային չիպսեր. Ընդհանուր տեխնիկական պայմաններ»
».
դ) 569–րդ դիրքը 4-րդ սյունակում լրացնել հետևյալ բովանդակությամբ տեքստով՝
«կիրառվում է մինչև 2027 թվականի հունվարի 1-ը»։
2. Նշված որոշմամբ հաստատված՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 021/2011) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկում՝
ա) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 582.1 դիրքը՝
« 582.1 ԳՕՍՏ 34812-2021 «Սննդամթերք ձկնային. Հելմինթի թրթուրների կենսունակության որոշման մեթոդներ»
».
բ) 583-րդ դիրքը հանել։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2025 թվական: