Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

Եզրափակիչ դրույթներ

1. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարվելու մասին (կամ դրանք կատարելու անհրաժեշտության բացակայության մասին) վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։

2. Կողմի անվանումը փոխվելու և (կամ) դրա գործառույթներն այլ մարմնի փոխանցելու դեպքում տվյալ Կողմն անվանումը փոփոխելու (գործառույթներն այլ մարմնի փոխանցելու) օրվանից 1 ամսվա ընթացքում այդ մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, որն այդ մասին ծանուցում է մյուս Կողմերին։

3. Սույն համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և ընդգրկվում է Միության իրավունքի կազմում։

Կատարված է _____________ քաղաքում 20___ թվականի _________ ____-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։

Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն համաձայնագրի ավանդապահ, անդամ պետություններից յուրաքանչյուրին կուղարկի դրա հաստատված պատճենը։

Հայաստանի Հանրապետության

էկոնոմիկայի նախարարության

կողմից՝ Բելառուսի Հանրապետության սպորտի և զբոսաշրջության նախարարության կողմից՝ Ղազախստանի Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարարության

կողմից՝ Ղրղզստանի Հանրապետության

էկոնոմիկայի և առևտրի նախարարության կողմից՝ Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության կողմից՝

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։