Հոդված 5
Հոդված 5.
Օրենքի 39.1-րդ հոդվածում՝
ա) առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի, վարկային կազմակերպությունների, վճարահաշվարկային կազմակերպությունների, արժեթղթերի շուկայի մասնակիցների, կենսաթոշակային գործունեություն իրականացնող ոչ պետական կազմակերպությունների, ապահովագրական գործունեություն իրականացնողների, գրավատների և իրենից լիցենզիա ստացած այլ անձանց (այսուհետ՝ վերստուգվող անձինք) ստուգումները (այսուհետ՝ վերստուգվող անձանց մոտ ստուգումներ) իրականացնում է սույն գլխով նախատեսված հիմքերով, դեպքերում և կարգով, իսկ սույն մասով սահմանված անձանց օտարերկրյա պետություններում գործող մասնաճյուղերում, դուստր կազմակերպություններում՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում և կարգով: Կենտրոնական բանկը կարող է վերստուգվող անձանց վերաբերյալ իրեն հայտնի դարձած այնպիսի տեղեկություններ հայտնել օտարերկրյա պետությունում սույն մասով սահմանված անձանց նկատմամբ բացառիկ վերահսկողության իրավունք ունեցող համապատասխան մարմնին, որոնք անհրաժեշտ են այդ մարմնին՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վերստուգվող անձի՝ տվյալ օտարերկրյա պետությունում ստեղծված մասնաճյուղերի, դուստր ընկերությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ մասնաճյուղ, դուստր ընկերություն ստեղծելուն համաձայնություն տալու համար՝ Կենտրոնական բանկի և սույն մասով սահմանված անձի նկատմամբ բացառիկ վերահսկողության իրավունք ունեցող համապատասխան մարմնի միջև կնքված միջազգային պայմանագրով սահմանված կարգով: Կենտրոնական բանկը կարող է սույն մասով սահմանված տեղեկությունները տրամադրել անգամ, եթե դրանք բանկային կամ այլ գաղտնիք կազմեն:».
բ) չորրորդ մասը երրորդ նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Լիազորագիրը տրվում է վերստուգող ստորաբաժանման ձևաթերթի վրա, վերստուգող ստորաբաժանման ղեկավարի կամ սահմանված կարգով նրան փոխարինող անձի ստորագրությամբ՝ առանց Կենտրոնական բանկի կնիքի դրոշման: Վերստուգող ստորաբաժանման ղեկավարի կողմից վերստուգվող անձանց մոտ ստուգումներ իրականացնելիս լիազորագիր չի պահանջվում:»: