ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 ապրիլի 2025 թվականի թիվ 32 քաղ. Մոսկվա
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 378 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 8-րդ հոդվածի 2 րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի «Մաքսային փաստաթղթերը լրացնելու համար օգտագործվող դասակարգիչների մասին» թիվ 378 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Բ. Սագինտաև
ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2025 թվականի ապրիլի 1-ի
թիվ 32 որոշման
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման մեջ կատարվող
1. Մաքսային վճարների վճարման գծով արտոնությունների դասակարգչում (7-րդ հավելված)՝
ա) 1.1 ենթաբաժինը ПГ ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
«Ղազախստանի Հանրապետություն ու Ռուսաստանի Դաշնություն ներմուծվող՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2826 12 000 0 ծածկագրով դասակարգվող՝ ալյումինի ֆտորիդի, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8545 19 000 0 ծածկագրով դասակարգվող՝ թրծած անոդների և կատոդների՝ ալյումինի արտադրության համար նախատեսված, նկատմամբ ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատում ФА
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5401 10 140 0, 5401 10 180 0 և 5508 10 100 0 ծածկագրերով դասակարգվող՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված, թեթև արդյունաբերության արտադրանքի արտադրության համար նախատեսված և Հայաստանի Հանրապետություն, Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն և Ղրղզստանի Հանրապետություն ներմուծվող՝ կարի թելերի առանձին տեսակների նկատմամբ ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատում ШН
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9607 19 000 0 ծածկագրով դասակարգվող՝ թեթև արդյունաբերության արտադրանքի արտադրության համար նախատեսված՝ Հայաստանի Հանրապետություն, Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն և Ղրղզստանի Հանրապետություն ներմուծվող՝ օղլակ-շղթաների առանձին տեսակների նկատմամբ ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատում М3».
բ) 4․4 ենթաբաժնի 4․4․1 կետում՝ ЛО ծածկագրով դիրքում «արևածաղկի և եգիպտացորենի» բառերը փոխարինել «գյուղատնտեսական մշակաբույսերի» բառերով․
գ) 6.4 ենթաբաժնի 6.4.1 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների ռեեստրում ներառված ծրագրային հսկիչ-դրամարկղային մեքենայի տեղադրման գործառույթ ունեցող օպերացիոն համակարգով POS տերմինալների և դրանց վերանորոգման և (կամ) արտադրության կամ հավաքման համար նախատեսված լրակազմող տարրերի և (կամ) պահեստամասերի համար ԱԱՀ-ի վճարումից ազատում РО
Ծրագրային հսկիչ-դրամարկղային մեքենայի տեղադրման համար նախատեսված՝ կտրոնի ներկառուցված տպիչով և օպերացիոն համակարգով էլեկտրոնային սարքվածքների վերաբերյալ ԱԱՀ-ի վճարումից ազատում՝ լիազորված հարկային մարմնի կողմից հաստատվող ցանկի համաձայն ПЧ
Ղրղզստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի 24․2 կետում նշված էլեկտրոնային սարքվածքների վերանորոգման և (կամ) արտադրության կամ հավաքման համար նախատեսված՝ դրանց լրակազմող տարրերի և (կամ) պահեստամասերի վերաբերյալ ԱԱՀ-ի վճարումից ազատում КЗ
Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի կողմից սահմանվող սուբյեկտների կողմից ներմուծվող՝ սպորտի զարգացման համար նախատեսված ապրանքների վերաբերյալ ԱԱՀ-ի վճարումից ազատում РИ»։
2. Ճանապարհային տրանսպորտային միջոցների մակնիշների դասակարգիչը (26-րդ հավելված) 766 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
«767 AITO
768 AVATR
769 BAOJUN
770 CUPRA
771 DS
772 DUCATI
773 GENESIS
774 HIPHI
775 HOBBY
776 HOZON
777 HYMER
778 KNAUS
779 LEAPMOTOR
780 LYNK
781 MENGSHI
782 NIO
783 POLAR STONE
784 POLESTAR
785 RAM
786 ROEWE
787 SERES
788 SHENLAN
789 SWIFT
790 WELTMEISTER (WEIMAR)
791 XPENG
792 YANGWANG»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 փետրվարի 2026 թվական: