Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի ԹԻՎ 7 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 փետրվարի 2025 թվականի թիվ 20 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի ԹԻՎ 7 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Եվրասիական միջկառավարական խորհրդի 2025 թվականի հունվարի 31-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի հունվարի 14-ի թիվ 7 որոշման փոփոխության մասին» թիվ 1 որոշմանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի հունվարի 14-ի «Ճապոնիայի, Թաիլանդի Թագավորության, Թուրքիայի Հանրապետության և Մալայզիայի ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ձուլածո ալյումինե անվասկավառակների նկատմամբ հակագնագցման տուրք սահմանելու միջոցով հակագնագցման միջոցի կիրառման մասին» թիվ 7 որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) աղյուսակի առաջին սյունակում «Ճապոնիա» բառը փոխարինել «Ճապոնիա*» բառով․

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ «*» նշանով տողատակի ծանոթագրություն.

«* Հակագնագցման տուրքը չի կիրառվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի հունվարի 14-ի թիվ 7 որոշման 1-ին կետում նշված՝ օգտագործված ձուլածո ալյումինե անվասկավառակների նկատմամբ, որոնք ներմուծվում են Ղրղզստանի Հանրապետության տարածք՝ տարեկան 300 տոննայից ոչ ավելի ծավալով, և Ղազախստանի Հանրապետության տարածք՝ տարեկան 135 տոննայից ոչ ավելի ծավալով։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Բ. Սագինտաև

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 նոյեմբերի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։