«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 նոյեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 նոյեմբերի 2005 թվականի N 2008-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին և «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին հատկացնել ընդամենը 215446.2 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով)` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին ու Հայաստանի Հանրապետության մարզպետներին (Երևանի քաղաքապետին)՝ իրենց ենթակա հանրակրթական և հատուկ կրթական հաստատությունների 2005 թվականի ծախսերի նախահաշիվներում կատարել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերից բխող փոփոխություններ` համաձայն N 3 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2005 թ. նոյեմբերի 28
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
նոյեմբերի 3-ի N 2008-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ.դրամ)
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի,
տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունները
(ավելացումները նշված
են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)
խումբը ենթախումբը տարի
1 2 3 4
04 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 0.0
այդ թվում`
03 Տարրական, հիմնական և միջնակարգ ընդհանուր կրթություն 0.0
այդ թվում`
16. Ըստ աշակերտների թվի ֆինանսավորման համակարգի անցած դպրոցներում ուսուցման գծով պետական պատվեր 0.0
ՀՀ կրթության և գիտության նախարարություն 39324.4
այդ թվում`
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 39324.4
որից`
ա) կապված աշակերտների (դասարանների) թվի փոփոխության հետ 38188.3
բ) կապված հեղուկ վառելիքի գնի թանկացման հետ 1136.1
Երևանի քաղաքապետարան (121160.3)
այդ թվում`
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր (121160.3)
որից՝
կապված աշակերտների (դասարանների) թվի փոփոխության հետ (121160.3)
ՀՀ Արագածոտնի մարզպետարան 0.0
այդ թվում`
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 0.0
որից`
ա) կապված աշակերտների (դասարանների) թվի փոփոխության հետ (3427.3)
բ) կապված հեղուկ վառելիքի գնի թանկացման հետ 3427.3
ՀՀ Արարատի մարզպետարան 0.0
այդ թվում`
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 0.0
որից`
ա) կապված աշակերտների (դասարանների) թվի փոփոխության հետ (20000.0)
բ) կապված հեղուկ վառելիքի գնի թանկացման հետ 20000.0
ՀՀ Արմավիրի մարզպետարան 0.0
այդ թվում`
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 0.0
որից`
ա) կապված աշակերտների (դասարանների) թվի փոփոխության հետ (23168.5)
բ) կապված հեղուկ վառելիքի գնի թանկացման հետ 23168.5
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան 0.0
այդ թվում`
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 0.0
որից`
ա) կապված աշակերտների (դասարանների) թվի փոփոխության հետ (40478.9)
բ) կապված հեղուկ վառելիքի գնի թանկացման հետ 40478.9
ՀՀ Լոռու մարզպետարան 0.0
այդ թվում`
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 0.0
որից`
ա) կապված աշակերտների (դասարանների) թվի փոփոխության հետ (36000.0)
բ) կապված հեղուկ վառելիքի գնի թանկացման հետ 36000.0
ՀՀ Կոտայքի մարզպետարան 0.0
այդ թվում`
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 0.0
որից`
ա) կապված աշակերտների (դասարանների) թվի փոփոխության հետ (30000.0)
բ) կապված հեղուկ վառելիքի գնի թանկացման հետ 30000.0
ՀՀ Շիրակի մարզպետարան 28201.8
այդ թվում`
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 28201.8
որից`
ա) կապված աշակերտների (դասարանների) թվի փոփոխության հետ (11811.1)
բ) կապված հեղուկ վառելիքի գնի թանկացման հետ 40012.9
ՀՀ Սյունիքի մարզպետարան 12106.2
այդ թվում`
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 12106.2
որից`
ա) կապված աշակերտների (դասարանների) թվի փոփոխության հետ (15062.7)
բ) կապված հեղուկ վառելիքի գնի թանկացման հետ 27168.9
ՀՀ Վայոց ձորի մարզպետարան 8562.5
այդ թվում`
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 8562.5
որից՝
կապված աշակերտների (դասարանների) թվի փոփոխության հետ 8562.5
ՀՀ Տավուշի մարզպետարան 32965.4
այդ թվում`
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 32965.4
որից`
ա) կապված աշակերտների (դասարանների) թվի փոփոխության հետ 11400.0
բ) կապված հեղուկ վառելիքի գնի թանկացման հետ 21565.4
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
նոյեմբերի 3-ի N 2008-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
NN
ը/կ Պետական կառավարման մարմինների անվանումները Գումարը
(հազ. դրամ)
1 2 3
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 215446.2
այդ թվում`
1. ՀՀ կրթության և գիտության նախարարություն 3018.9
որից`
կապված հատուկ կրթական հաստատություններում հեղուկ վառելիքի գնի թանկացման հետ 3018.9
2. ՀՀ Արագածոտնի մարզպետարան 36628.4
որից`
ա) կապված հանրակրթական դպրոցներում հեղուկ վառելիքի գնի թանկացման հետ 35941.1
բ) կապված հատուկ կրթական հաստատություններում հեղուկ վառելիքի գնի թանկացման հետ 687.3
3. ՀՀ Արարատի մարզպետարան 17340.3
որից`
կապված հանրակրթական դպրոցներում հեղուկ վառելիքի գնի թանկացման հետ 17340.3
4. ՀՀ Արմավիրի մարզպետարան 11760.5
որից`
ա) կապված հանրակրթական դպրոցներում հեղուկ վառելիքի գնի թանկացման հետ 11180.6
բ) կապված հատուկ կրթական հաստատություններում հեղուկ վառելիքի գնի թանկացման հետ 579.9
5. ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան 35082.7
որից`
ա) կապված հանրակրթական դպրոցներում հեղուկ վառելիքի գնի թանկացման հետ 34343.6
բ) կապված հատուկ կրթական հաստատություններում հեղուկ վառելիքի գնի թանկացման հետ 739.1
6. ՀՀ Լոռու մարզպետարան 30791.3
որից`
կապված հանրակրթական դպրոցներում հեղուկ վառելիքի գնի թանկացման հետ 30791.3
7. ՀՀ Կոտայքի մարզպետարան 5946.2
որից`
ա) կապված հանրակրթական դպրոցներում հեղուկ վառելիքի գնի թանկացման հետ 5028.6
բ) կապված հատուկ կրթական հաստատություններում հեղուկ վառելիքի գնի թանկացման հետ 917.6
8. ՀՀ Շիրակի մարզպետարան 12957.1
որից`
ա) կապված հանրակրթական դպրոցներում հեղուկ վառելիքի գնի թանկացման հետ 12473.1
բ) կապված հատուկ կրթական հաստատություններում հեղուկ վառելիքի գնի թանկացման հետ 484.0
9. ՀՀ Սյունիքի մարզպետարան 22112.0
որից`
ա) կապված հատուկ կրթական հաստատություններում սննդամթերքի ձեռքբերման հետ 13334.1
բ) կապված հատուկ կրթական հաստատություններում հեղուկ վառելիքի գնի թանկացման և սեփական կաթսայատան միջոցով ջեռուցման կազմակերպման հետ 8777.9
10. ՀՀ Վայոց ձորի մարզպետարան 39331.2
որից`
կապված աշակերտների (դասարանների) թվի փոփոխության հետ 39331.2
11. ՀՀ Տավուշի մարզպետարան 477.6
որից`
կապված հատուկ կրթական հաստատություններում հեղուկ վառելիքի գնի թանկացման հետ 477.6
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
նոյեմբերի 3-ի N 2008-Ն որոշման
ԾԱԽՍԵՐԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Հանրակրթական դպրոցների ծախսերի վերահաշվարկը կատարել՝ առաջնորդվելով ըստ աշակերտների թվի ֆինանսավորման համակարգի անցած դպրոցներին 2005 թվականին հատկացվող բյուջետային միջոցների հաշվարկով, համաձայն որի դպրոցի բյուջեն հաշվարկվում է` հիմք ընդունելով աշակերտների միջին տարեկան թիվը, որը ենթակա է ճշտման ուսումնական տարվա սկզբին՝ հաշվի առնելով դասարանների փաստացի կոմպլեկտավորումը: Մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը 2005 թվականին կազմում է 51202 դրամ, իսկ բարձր լեռնային բնակավայրերում գտնվող հանրակրթական հաստատությունների մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը՝ 56834.2 դրամ (51202 x 1.11): Ըստ դասարան-կոմպլեկտների թվի ֆինանսավորվող հանրակրթական դպրոցներում, կապված դասարանների թվի նվազման հետ, վերահաշվարկը կատարել մեկ դասարանի համար կատարվող ուղղակի ծախսերի չափով:
Հեղուկ վառելիքով ջեռուցման ծախսերը հաշվարկել՝ տարբերակելով հանրակրթական հաստատություններին ջեռուցման նպատակով տրվող վառելիքի չափը և տաքացվող օրերի թիվը` ըստ հարթավայրային, լեռնային և բարձր լեռնային բնակավայրերում գտնվող դպրոցների, հեղուկ վառելիքի մեկ լիտրի գինն ընդունելով 282 դրամ:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան