Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԵՎ 2026-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻ ՄԻՋԱԿԱՅՔԱՅԻՆ ՔԱՆԱԿԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունիսի 2025 թվականի թիվ 58 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԵՎ 2026-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻ ՄԻՋԱԿԱՅՔԱՅԻՆ ՔԱՆԱԿԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 14 հավելված) 4-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ կանխատեսումների արտաքին պարամետրերի միջակայքային քանակական արժեքները՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ 2025 թվականի և 2026-2028 թվականների ժամանակահատվածի համար սոցիալ-տնտեսական զարգացման պաշտոնական կանխատեսումներ նախապատրաստելու նպատակով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Բ. Սագինտաև

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2025 թվականի հունիսի 24-ի

թիվ 58 որոշմամբ

Կանխատեսումների արտաքին պարամետրերի միջակայքային քանակական արժեքները՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ 2025 թվականի և 2026-2028 թվականների ժամանակահատվածի համար սոցիալ-տնտեսական զարգացման պաշտոնական կանխատեսումներ նախապատրաստելու նպատակով

Չափման միավոր Կանխատեսում

2025 թվական 2026 թվական 2027 թվական 2028 թվական

1. Համաշխարհային տնտեսության զարգացման տեմպերի կանխատեսումների միջակայքային քանակական արժեքները (հաշվարկն ըստ գնողունակության պարիտետի) տոկոսը՝ նախորդ տարվա համեմատ 2,5 -3,3 2,6-3,3 2,7-3,3 2,6-3,3

2. «Brent» ապրանքանիշի նավթի գների կանխատեսումների միջակայքային քանակական արժեքները ԱՄՆ դոլար՝ բարելի դիմաց 61,0-78,0 52,0-75,0 52,0-75,0 52,0-75,0

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 փետրվարի 2026 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։