Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԸ 1994-1995 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՀՈՂԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 մայիսի 1995 թ. N 300

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԸ 1994-1995 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՀՈՂԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության առաջարկությունն ու Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության ճանապարհների շահագործման և շինարարական ձեռնարկությունները 1994-1995 թվականներին ազատել իրենց հաշվեկշիռներում հաշվառման վերցված, Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ավտոճանապարհների տակ զբաղեցրած հողերի համար հողի հարկի վճարումից:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։