Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՌԵԼԻՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՏԵՂԵԿԱԳՐՔԻ ՄԱՍԻՆ՝ ԸՍՏ ՎԱՌԵԼԻՔԻ ԴԵՏՈՆԱՑԻՈՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԻՉՆԵՐԻ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 հուլիսի 2025 թվականի թիվ 66 քաղ. Մոսկվա

ՎԱՌԵԼԻՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՏԵՂԵԿԱԳՐՔԻ ՄԱՍԻՆ՝ ԸՍՏ ՎԱՌԵԼԻՔԻ ԴԵՏՈՆԱՑԻՈՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԻՉՆԵՐԻ

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ և 7-րդ կետերին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կցվող՝ վառելիքի տեսակների տեղեկագիրքը՝ ըստ վառելիքի դետոնացիոն կայունության ցուցիչների (այսուհետ՝ տեղեկագիրք)։

2. Տեղեկագիրքը ներառել Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմում։

3. Սահմանել, որ՝

տեղեկագիրքը կիրառվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.

Տեղեկագրքի ծածկագրային նշագրերի օգտագործումը պարտադիր է տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների էլեկտրոնային անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների և տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի գործունեությունն ապահովելու ժամանակ։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Բ. Սագինտաև

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2025 թվականի հուլիսի 7-ի

թիվ 66 որոշմամբ

ՏԵՂԵԿԱԳԻՐՔ

վառելիքի տեսակների՝ ըստ վառելիքի դետոնացիոն կայունության ցուցիչների

I. Մանրամասնեցված տեղեկությունները տեղեկագրքից

Վառելիքի տեսակի ծածկագիրը և անվանումը Վառելիքի դետոնացիոն կայունության ցուցիչի ծածկագիրը Վառելիքի դետոնացիոն կայունության ցուցիչի արժեքը

АИ Ավտոմոբիլային բենզին

АИ080 80

АИ081 81

АИ082 82

АИ083 83

АИ084 84

АИ085 85

АИ086 86

АИ087 87

АИ088 88

АИ089 89

АИ090 90

АИ091 91

АИ092 92

АИ093 93

АИ094 94

АИ095 95

АИ096 96

АИ097 97

АИ098 98

АИ099 99

АИ100 100

АИ101 101

ДТ Դիզելային վառելիք

ДТ030 30

ДТ031 31

ДТ032 32

ДТ033 33

ДТ034 34

ДТ035 35

ДТ036 36

ДТ037 37

ДТ038 38

ДТ039 39

ДТ040 40

ДТ041 41

ДТ042 42

ДТ043 43

ДТ044 44

ДТ045 45

ДТ046 46

ДТ047 47

ДТ048 48

ДТ049 49

ДТ050 50

ДТ051 51

ДТ052 52

ДТ053 53

ДТ054 54

ДТ055 55

ДТ056 56

ДТ057 57

ДТ058 58

ДТ059 59

ДТ060 60

ДТ061 61

ДТ062 62

ДТ063 63

ДТ064 64

ДТ065 65

II. Տեղեկագրքի անձնագիրը

Համարը՝ ը/կ Տարրի նշագիրը Նկարագրությունը

1 2 3

1 Ծածկագիրը 072

2 Տիպը 1՝ տեղեկագիրք

3 Անվանումը վառելիքի տեսակների տեղեկագիրք՝ ըստ վառելիքի դետոնացիոն կայունության ցուցիչների

4 Հապավումը ՎՏՏԴԿ

5 Նշագիրը ՄՏ 072 - 2025 (խմբ. 1)

6 Տեղեկագրքի (դասակարգչի) ընդունման (հաստատման) մասին ակտի վավերապայմանները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի հուլիսի 7-ի թիվ 66 որոշում

7 Տեղեկագիրքը (դասակարգիչը) գործողության մեջ դնելու (կիրառումն սկսելու) ամսաթիվը 09.08.2025

8 Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառումը դադարեցնելու մասին ակտի վավերապայմանները -

9 Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառումն ավարտվելու ամսաթիվը -

10 Օպերատորը (օպերատորները) Եվրասիական տնտեսական հանձնաժողով

11 Նշանակությունը տրանսպորտային միջոցների տարբեր տեսակների և կատեգորիաների համար վառելիքի տեսակների բնութագրերի մասին տեղեկությունների համակարգում և ծածկագրում

12 Անոտացիան (կիրառության ոլորտը) օգտագործվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների էլեկտրոնային անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի գործունեության շրջանակներում

13 Առանցքային բառերը վառելիք, դետոնացիոն կայունություն, օկտանային թիվ, ցետանային թիվ

14 Ոլորտը, որտեղ իրականացվում են Եվրասիական տնտեսական միության մարմինների լիազորությունները տեխնիկական կանոնակարգում

15 Միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգման օգտագործումը 2՝ տեղեկագիրքը չունի միջազգային (միջպետական, տարածաշրջանային) անալոգներ

16 Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական տեղեկագրքերի (դասակարգիչների) առկայությունը 2՝ տեղեկագիրքը չունի անալոգներ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում

17 Համակարգման (դասակարգման) մեթոդը 2՝ դասակարգման ստորակարգային մեթոդ, աստիճանների (մակարդակների) թիվ՝ 2

18 Վարման մեթոդիկան 1՝ տեղեկագրքի վարման կենտրոնացված մեթոդիկա:

Տեղեկագրքի արժեքների ավելացումը, փոփոխումը կամ հանումը կատարվում է են օպերատորի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտին համապատասխան: Արժեքը հանելու դեպքում տեղեկագրքի գրառումը նշվում է որպես չգործող հանելու օրվանից՝ նշելով տեղեկագրքի գրառման գործողության ավարտը կանոնակարգող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտի մասին տեղեկությունները:

Տեղեկագրքի ծածկագրերը եզակի են, տեղեկագրքի ծածկագրերի, այդ թվում՝ չգործող ծածկագրերի կրկնակի օգտագործում չի թույլատրվում

19 Կառուցվածքը տեղեկագրքի կառուցվածքի վերաբերյալ տեղեկատվությունը (դաշտերի կազմը, դրանց արժեքների տիրույթները և ձևավորման կանոնները) ներկայացված է սույն փաստաթղթի III բաժնում

20 Տվյալների գաղտնիության աստիճանը տեղեկագրքի տեղեկությունները համարվում են բաց հասանելիության տեղեկատվություն

21 Վերանայման սահմանված պարբերականությունը սահմանված չէ

22 Փոփոխությունները -

23 Հղումը՝ տեղեկագրքից (դասակարգչից) մանրամասնեցված տեղեկություններին https://nsi.eaeunion.org/portal

24 Տեղեկագրքից (դասակարգչից) տեղեկությունները ներկայացնելու եղանակը հրապարակումը Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական պորտալում

III. Տեղեկագրքի կառուցվածքի նկարագրությունը

1. Սույն բաժնում սահմանվում են տեղեկագրքի կառուցվածքն ու վավերապայմանների կազմը, այդ թվում՝ վավերապայմանների արժեքների տիրույթները և դրանց ձևավորման կանոնները։

2. Տեղեկագրքի կառուցվածքը և վավերապայմանների կազմը ներկայացված են աղյուսակում, որում ձևավորվում են հետևյալ դաշտերը (վանդակները)՝

«վավերապայմանի անվանում»՝ վավերապայմանի հաստատունացած կամ պաշտոնական բառային նշագիրը.

«վավերապայմանի արժեքի տիրույթ»՝ տարրի իմաստը (իմաստաբանությունը) պարզաբանող տեքստը.

«վավերապայմանի արժեքի ձևավորման կանոններ»՝ վավերապայմանի նշանակությունը հստակեցնող և դրա ձևավորման (լրացման) կանոնները սահմանող տեքստը կամ վավերապայմանի հնարավոր արժեքների բառային նկարագրությունը.

«բազմ.»՝ վավերապայմանների բազմաքանակությունը (վավերապայմանի պարտադիր (կամընտրական) լինելը և հնարավոր կրկնությունների քանակը):

3. Փոխանցվող տվյալների վավերապայմանների բազմաքանակությունը նշելու համար օգտագործվում են հետևյալ նշագրերը՝

1՝ վավերապայմանը պարտադիր է, կրկնություններ չեն թույլատրվում.

n՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի n անգամ (n > 1).

1..*՝ վավերապայմանը պարտադիր է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.

n..*՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ (n > 1).

n..m՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ, և ոչ ավելի, քան m անգամ (n > 1, m > n).

0..1՝ վավերապայմանը կամընտրական է, կրկնություններ չեն թույլատրվում.

0..*՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.

0..m՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել ոչ ավելի, քան m անգամ (m > 1):

Աղյուսակ

Տեղեկագրքի կառուցվածքը և վավերապայմանների կազմը

Վավերապայմանի անվանումը Վավերապայմանի արժեքի տիրույթը Վավերապայմանի արժեքի ձևավորման կանոնները Բազմ.

1. Վառելիքի դետոնացիոն կայունության ցուցիչի տեսակի մասին տեղեկությունները որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով 1.*

1.1. Վառելիքի տեսակի ծածկագիրը պայմանանշանների տողը։

Ձևանմուշը՝ [АЯ]{2} ծածկագրային նշագիրը ձևավորվում է Մաքսային միության ՄՄ ՏԿ 013/2011 տեխնիկական կանոնակարգի թիվ 1 հավելվածին համապատասխան 1

1.2. Վառելիքի տեսակի անվանումը պայմանանշանների տողը։

Նվազ երկարությունը՝ 1.

Առավ երկարությունը՝ 1000 անվանումը ձևավորվում է բառակապակցության տեսքով՝ ռուսերենով 1

1.3. Վառելիքի դետոնացիոն կայունության ցուցիչի մասին տեղեկությունները որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով 1..*

1.3.1. Վառելիքի դետոնացիոն կայունության ցուցիչի ծածկագիրը պայմանանշանների նորմալացված տողը։

Ձևանմուշը՝ [АЯ] {2}\d{3} ծածկագրային նշագիրը ձևավորվում է ծածկագրման հաջորդական մեթոդի օգտագործմամբ 1

1.3.2. Վառելիքի դետոնացիոն կայունության ցուցիչի արժեքը պայմանանշանների նորմալացված տողը։

Ձևանմուշը՝ \d {2,3} պարունակում է վառելիքի օկտանային (ցետանային) թվի արժեքը 1

1.3.3. Տեղեկագրքի (դասակարգչի) գրառման մասին տեղեկությունները որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով 1

*. 1. Գործողության մեկնարկի ամսաթիվը ամսաթիվը՝ ԻՍՕ 8601-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության մեկնարկի ամսաթվին 1

*.2. Գործողության մեկնարկը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով որոշվում է ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով 0..1

*.2.1. Ակտի տեսակի ծածկագիրը պայմանանշանների նորմալացված տողը։

Ձևանմուշը՝ \d{5} Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի տեսակի ծածկագրային նշագիրը 1

*.2.2. Ակտի համարը պայմանանշանների տողը։

Նվազ․ երկարությունը՝ 1.

Առավ․ երկարությունը՝ 50 համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին 1

*.2.3. Ակտի ամսաթիվը ամսաթիվը՝ ԻՍՕ 8601-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին 1

*.3. Գործողության ավարտի ամսաթիվը ամսաթիվը՝ ԻՍՕ 8601-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության ավարտի ամսաթվին 0..1

*.4. Գործողության ավարտը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով որոշվում է ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով 0..1

*.4.1. Ակտի տեսակի ծածկագիրը պայմանանշանների նորմալացված տողը:

Ձևանմուշը՝ \d{5} Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի տեսակի ծածկագրային նշագիրը 1

*.4.2. Ակտի համարը պայմանանշանների տողը։

Նվազ երկարությունը՝ 1.

Առավ երկարությունը՝ 50 համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին 1

*.4.3. Ակտի ամսաթիվը ամսաթիվը՝ ԻՍՕ 8601-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին 1

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 փետրվարի 2026 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։