Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

Հոդված 9. Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինները

1. Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով օգտագործվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության, արդարադատության, առողջապահության, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների ու այլ պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության, արդարադատության, առողջապահության, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների բնագավառների պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները կիրառվում են հետևյալ միջոցառումների իրականացման նպատակով.

ա) հասարակական կարգի պահպանություն և հասարակական անվտանգության ապահովում.

բ) ռազմական դրություն հայտարարված տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի իրականացման ապահովում.

գ) բնակչության կենսագոյությունը, ռեժիմային, հատուկ ռեժիմային, հատուկ պահպանվող օբյեկտների և տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաև բնակչության կյանքի և առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտների պաշտպանություն.

դ) անօրինական զինված խմբավորումների գործունեության, ահաբեկչական և դիվերսիոն գործողությունների բացահայտում, կանխում և խափանում.

ե) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ապահովում.

ե.1) ռազմական դրության պայմաններում բնակչության բժշկական օգնության և սպասարկման ապահովում, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին բնակչության բնական կենսագոյության ապահովման համար լրացուցիչ ուժերի և միջոցների ծավալման վերաբերյալ առաջադրանքների տրամադրում.

ե.2) զինված ուժերի և այլ զորքերի ստորաբաժանումների, ռազմական և այլ տեխնիկայի, ինչպես նաև բնակչության զանգվածային տեղաշարժի երթուղիների պահպանության և պաշտպանության իրականացում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև նրանց ուղեկցման իրականացում.

զ) սույն օրենքով սահմանված ռազմական դրության ռեժիմի ապահովմանն ուղղված այլ միջոցառումների իրականացում:

3. Ռազմական դրություն հայտարարված տարածքում պատերազմական գործողություններ իրականացվելու դեպքում սույն օրենքով նախատեսված միջոցառումների իրագործումը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է վերապահվել զինվորական կառավարման մարմիններին:

(9-րդ հոդվածը փոփ. 07.04.16 ՀՕ-42-Ն, 15.11.17 ՀՕ-197-Ն, լրաց. 04.12.19 ՀՕ-262-Ն, 24.10.24 ՀՕ-436-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։