Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-03-31-ից մինչև 2020-05-07։Բացել գործող տեքստը

Հոդված 8

գործել է մինչև 2020-05-07Բացել ARLIS-ում

Հոդված 8.

Արտակարգ դրության տարածքում պետական կառավարման հատուկ մարմինները

1. Արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման և այլ հրատապ հարցեր լուծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է ստեղծվել արտակարգ դրության տարածքի պարետատուն (այսուհետ՝ Պարետատուն)։

2. Պարետատունն իրականացնում է արտակարգ դրության տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումը։ Պարետատունը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած պարետը։

(8-րդ հոդվածը փոփ. 06.12.17 ՀՕ-252-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։