Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԷՋՄԻԱԾՆԻ ՊԼԱՍՏՄԱՍՍԱՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 հուլիսի 1995 թ. N 397

Քաղ. Երևան

«ԷՋՄԻԱԾՆԻ ՊԼԱՍՏՄԱՍՍԱՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 23-ի «Էջմիածնի պլաստմասսաների գործարան» պետական ձեռնարկությունը բաց բաժնետիրական ընկերության ձևով սեփականաշնորհելու մասին» N 228 որոշման 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Նեցուկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գնել «Էջմիածնի պլաստմասսաների գործարան» պետական ձեռնարկության կազմից առանձնացված և իր կողմից վարձակալված 1,0 մլն 7,0 հազ. դրամ արժեքով գույքը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` երկամսյա ժամկետում իրականացնել «Նեցուկ» ՍՊԸ-ին իր կողմից վարձակալված գույքի վաճառքը` «Էջմիածնի պլաստմասսաների գործարան» պետական ձեռնարկության գնահատման ակտերի հիման վրա:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։