Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 613-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

12 դեկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 դեկտեմբերի 2005 թվականի N 2078-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 613-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքներում և անտառային ֆոնդի հողերում հողահատկացման ու քաղաքաշինական գործունեության կարգը հաստատելու մասին» N 613-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

ա) որոշման վերնագիրը, 2-րդ կետը, որոշմամբ հաստատված կարգի վերնագիրը «հողահատկացման» բառից հետո լրացնել «անտառային հողերի նպատակային նշանակության (կատեգորիայի) փոփոխման» բառերով.

բ) որոշմամբ հաստատված կարգում`

1-ին կետը «հողօգտագործման» բառից հետո լրացնել «անտառային հողերի նպատակային նշանակության (կատեգորիայի) փոփոխման» բառերով,

կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.

«3.1. Անտառային հողերի նպատակային նշանակության (կատեգորիայի) փոփոխումը կատարվում է անտառաշինական նախագծերի, հողաշինարարական կամ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի պահանջների հիման վրա»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի մարտի 1-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

2005 թ. դեկտեմբերի 5

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։