ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 1995 թ. N 459
Քաղ. Երևան
ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՋՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով հանրապետության բնական գազի մուտքի պակասեցման հետևանքով էներգահամակարգում ստեղծված լարված իրավիճակը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության 1995 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրով նախատեսված` Սևանա լճից էներգետիկ կարիքների համար ջրի բացթողումների սահմանաքանակների շրջանակներում, բացառությամ կարգով, 1995 թվականի հունիսի 18-21-ը և հունիսի 26-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածներում Սևանա լճից բաց թողնել համապատասխանաբար 4,5 մլն և 7 մլն խոր. մետր ջուր:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐիչ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ