ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 1995 թ. N 503
Քաղ. Երևան
«ԱՐԹԻԿԻ «ՍՏԵԿԼՈՄԱՇ» ԳՈՐԾԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ «ՊԱՀԵՍՏԱՄԱՍ» ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 10-ի «Արթիկի «Ստեկլոմաշ» գործարան» պետական ձեռնարկությունը բաց բաժնետիրական ընկերության ձևով սեփականաշնորհելու մասին» N 180 որոշման 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Արթիկի «Ստեկլոմաշ» գործարան» պետական ձեռնարկության կազմից առանձնացված «Պահեստամաս» դուստր ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել աշխատավորական կոլեկտիվին` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
2. Ընկերության կանոնադրական հիմնադրամը սահմանել 263 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը` 210,4 հազ. դրամ:
3. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 398 հազ. դրամ:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` «Պահեստամաս» դուստր ձեռնարկության գույքի վաճառքն իրականացնել մեկ ամսվա ընթացքում` «Արթիկի «Ստեկլոմաշ» գործարան» պետական ձեռնարկության գնահատման ակտերի հիման վրա:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐիչ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ