ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մարտի 1995 թ. N 150
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և ապապետականացման 1994 թվականի ծրագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի 1995 թվականի փետրվարի 1-ի «Փոքր» օբյեկտների սեփականաշնորհման մասին» N 192 որոշումը (կցվում է)։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկամսյա ժամկետում ավարտել սույն որոշմամբ հաստատված «փոքր» օբյեկտների գույքագրման ու գնահատման աշխատանքները և այդ օբյեկտները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկել դրանց աշխատավորական կոլեկտիվներին։
3. Հայաստանի Հանրապետության թեթև արդյունաբերության նախարարությանը, մշակույթի նախարարությանը, առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայավտոսերվիս» հանրապետական ձեռնարկությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայկենցաղսպասարկում» հանրապետական միավորմանը՝ 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն ներկայացնել նշված օբյեկտների գնահատման համար անհրաժեշտ տվյալները։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Հ. ԲԱԳՐԱՏյան
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐԻՉ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ
ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 192 «01» փետրվարի 1995 թ.
Քննարկելով ՀՀ «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1994 թ. ծրագրով» նախատեսված փոքր օբյեկտների սեփականաշնորհման հարցր, ՀՀ սեփականաշնորհման և ապապետականացման Պետական հանձնաժողովը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է՝
Սեփականաշնորհել հանրապետության շրջանների փոքր օբյեկտները՝ թվով 84 (ցանկը կցվում է):
Հանձնաժողովի նախագահի պ/կ Բ. Քոչարյան
Ց Ա Ն Կ
1994 ԹՎԱԿԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ
NN
ը/կ Ծածկագիրն ըստ ծրագրի Օբյեկտի պատկանելությունը, անվանումը Օբյեկտի հասցեն
1 2 3 4
Ավտոտեխսպասարկում
1. 13167 Աշտարակի N 29 ավտոպահես-տամասերի խանութ Աշտարակ, Երևանյան խճուղի
Թեթև արդյունաբերություն
2. 951 «Էջմիածին» ֆիրմային խանութ քաղ. Էջմիածին
Կենցաղսպասարկում
3. 3541 լվացքատուն քաղ. Աշտարակ
4. 3546 տաղավար՝ փայտյա Աշտարակի շրջ., գ. Ձորափ
5. 3585 կենցաղի տուն Արարատի շրջ., գ. Այգավան
6. 3606 կենցաղի տուն քաղ. Արարատ, Արարատի փող.
7. 3468 կենցաղի տուն Արտաշատի շրջ., գ, Մրգավան
8. 3470 զոդման արտադրամաս Արտաշատի շրջ., գ. Դալար
9. 4299 կենցաղի տուն Գուգարքի շրջ., գ. Մարգահովիտ
10. 4016 կենցաղի տուն Էջմիածնի շրջ., Զվարթնոցի Արագածի զանգված
11. 4020 վարձույթի սրահ քաղ. էջմիածին, Մաշտոցի 28
12. 4058 կենցաղի տուն էջմիածնի շրջ., գ. Արշալույս
13. 78007 կենցաղի տուն Հրազդանի շրջ., գ. Սոլակ
14. 78039 տղամարդկանց վարսավիրանոց Հրազդանի շրջ., Ծաղկաձորի տեղամաս
15. 78061 N 4 տաղավար Մասիսի շրջ., գ. Այնթապ
16. 78153 մետաղյա տնակ Նաիրիի շրջ., Նոր-Հաճըն ավան 1
17. 78161 մետաղյա իրերի և քարի տաղավար Նաիրիի շրջ., գ. Թեղենիք
18. 78170 մետաղյա տաղավար Նաիրիի շրջ., Նոր Երզնկա ավան
19. 78295 N 4 կոոպերատիվ սրահ (իրացման սրահ) Սպիտակի շրջ., գ. Ծաղկաբեր
20. 78290 դագաղների պատրաստման արտադրամաս Ստեփանավանի շրջ., գ. Կաթնաղբյուր
21. 1718 կոշիկի կոոպերատիվ քաղ. Աբովյան, Հանրապետության պող. 30
22. 3549 ֆիննական տնակ քաղ. Աշտարակ
23. 3071 մուտքի դոների պատրաստման արտադրամաս քաղ. Հոկտեմբերյան
24. 3633 կարի արտադրամաս (բնակելի շենքում) քաղ. Հոկտեմբերյան. Չարենցի 32
25. 3666 N 8 լուսանկարչատուն քաղ. Հոկտեմբերյան, Երևանյան 20
26. 3669 ժամացույցի նորոգման սրահ քաղ. Հոկտեմբերյան, Երևանյան 20
27. 3671 ժամացույցի նորոգման սրահ քաղ. Հոկտեմբերյան, Սպանդարյան փող.
28. 3680 հուշաքարերի արտադրամաս քաղ. Հոկտեմբերյան, Գորկու փող.
29. 3420 N 5 տաղավար քաղ. Արտաշատ, Օգոստոսի 23
30. 3426 «Արաքս» լուսանկարչատուն քաղ. Արտաշատ, Օգոստոսի 23
31. 3430 մուտքի դռների նորոգման արտադրամաս քաղ. Արտաշատ, Երևանյան խճուղի
32. 3522 փայտամշակման արտադրամաս քաղ. Արտաշատ, Երկաթուղագործների փող.
33. 4035 կոշիկի նորոգման արհեստանոց քաղ. Էջմիածին, Չարենցի փող.
34. 4038 կոշիկի նորոգման արհեստանոց քաղ. Էջմիածին, Զոյայի փող.
35. 4040 կոշիկի նորոգման արհեստանոց քաղ. Էջմիածին, Նոր շուկա
36. 4042 կոշիկի նորոգման արհեստանոց քաղ. Էջմիածին, Մ. Մաշտոցի 20
37. 78011 կոշիկի նորոգման արհեստանոց քաղ. Հրազդան, Սպանդարյան 6
38. 78043 գեղարվեստական ապակու մշակման արհեստանոց քաղ. Հրազդան, Միկրոշրջան
39. 78048 նախկին կենցաղ. շենք քաղ. Մասիս
40. 3274 N 19 վարսավիրանոց քաղ. Վանաձոր, Բազում թաղամաս
41. 3291 N 6 լուսանկարչատուն քաղ. Վանաձոր, Բաթումի 14
42. 3395 N 3 տաղավար քաղ. Վանաձոր, Թատերական 2
Հասարակական սնունդ
43. 76433 «Բալահովիտ» խորտկարան Կոտայքի շրջ., գ. Բալահովիտ
44. 76405 N 143 սրճարան քաղ. Աբովյան, Կոտայքի 36
45. 76420 N 111 «Սպորտ)» սրճարան քաղ. Աբովյան, Նաիրյան 17
46. 76427 N 110 խորտկարան քաղ, Աբովյան, Սարալանջ թաղ. N 5
47. 76546 N 1 սրճարան-պաղպաղականոց քաղ. Արարատ, Խանջյան 58
48. 76447 N 1 խորտկարան քաղ. Էջմիածին, Թումանյան 5
49. 76449 գարեջրի բար, Զվարթնոց թաղ. քաղ. Էջմիածին, Արագածի փող. (շուկայի մոտ)
50. 76525 N 10 գարեջրի բար քաղ. Հրազդան, Սպանդարյան փող. («ՈՒնիվերսամ» խանութի մոտ)
Մանրածախ առևտուր
51. 70538 N 18 ավտոկոմիսիոն խանութ Արարատի շրջան, Վեդի ավան
52. 71196 N 20/1 արդյունաբերական ապրանքների խանութ քաղ. Աբովյան, Գառնիի 5
53. 71449 N 7 մթերային խանութ քաղ. Արարատ, Շահումյան 55
54. 71367 N 4 խանութ քաղ. էջմիածին, Աթարբեկյան 14
55. 71376 N 25 մթերային խանութ քաղ. էջմիածին, Սպանդարյան 4
56. 71384 N 46 մթերային խանութ քաղ. էջմիածին, Աթարբեկյան 20
57. 71395 N 9 արդյունաբերական ապրանքների խանութ քաղ. էջմիածին, Մ. Մաշտոցի 28
58. 71405 N 6 տնտեսական ապրանքների խանութ քաղ. էջմիածին, Մ. Մաշտոցի 28
59. 71491 N 19 մթերային խանութ քաղ. Հրազդան, Երևանյան խճուղի 11
60. 71501 N 35 մթերային խանութ քաղ. Հրազդան, Նար-Դոսի 117
61. 71505 N 36 մթերային խանութ քաղ. Հրազդան, Մաքրավան 97
62. 71515 N 2 «Երևան» հանրախանութ քաղ. Հրազդան, Շահումյան փող.
63. 70518 N 22 խանութ քաղ. Չարենցավան, Չարենցի փող.
64. 70608 N 24 մթերային խանութ քաղ, Չարենցավան, 5-րդ թաղ. 10
65. 70626 N 37 պարենային խանութ քաղ, Չարենցավան, 3-րդ թաղ. 39
Մշակույթ
66. 6320 «Ապարան» պանսիոնատ Ապարան