Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2 դեկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 նոյեմբերի 2005 թվականի N 2027-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված փոփոխության արդյունքում` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից իրականացվող «Փոխհատուցում զոհված ազատամարտիկների երեխաներին` բուհերում վճարովի ուսուցման համար» ծրագրից պակասեցված 6067.5 հազ. դրամը և «Հատուկ ընդհանուր կրթական ուսուցման գծով պետական պատվեր» ծրագրից պակասեցված 6717.0 հազ. դրամը (ընդամենը` 12784.5 հազ. դրամ) ուղղել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի զինվորական ամբիոնի զինծառայողների և զինվորական կոչում չունեցող աշխատողների ամսական լրավճարների հատկացման համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. նոյեմբերի 30

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2005 թվականի

նոյեմբերի 9-ի N 2027-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի

և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունները

(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

խումբը ենթա-խումբը տարի

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

այդ թվում`

06 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ

այդ թվում` (6067.5)

05 Այլ սոցիալական ծրագրեր

այդ թվում` (6067.5)

01. Փոխհատուցում զոհված ազատամարտիկների երեխաներին` բուհերում վճարովի ուսուցման համար (6067.5)

ՀՀ կրթության և գիտության նախարարություն (6067.5)

այդ թվում`

ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ (6067.5)

04 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

այդ թվում`

04 Հատուկ ընդհանուր կրթություն

այդ թվում` (6717.0)

02. Հատուկ ընդհանուր կրթական ուսուցման գծով պետական պատվեր (6717.0)

ՀՀ կրթության և գիտության նախարարություն (6717.0)

այդ թվում`

Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր (6717.0)

08 Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն

այդ թվում` 12784.5

02. Բարձրագույն և հետբուհական ուսուցման գծով պետական պատվեր, 12784.5

ՀՀ կրթության և գիտության նախարարություն 12784.5

այդ թվում`

Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 12784.5

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։