ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4305-Ա «21» հոկտեմբերի 2025 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
21.10.2025 թ.
հ. 4305-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը
1 2 3 4 5 6 7
1 Միհրան Մանուկյան
/լիազորված անձ/
Վիկտորյա Գրիգորյան
/սեփականատեր/ Շենգավիթ հողամաս Վիկտորյա Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող, Շենգավիթ հասցեում գտնվող հողամասին /հիմք՝ վկ. հ.12122024-01-0438, Երևանի քաղաքապետի 07.10.2025թ. հ.4087-Ա որոշում/ տրամադրել հասցե՝ Ներքին Չարբախ 1-ին փողոց, հ.21/4 01113TY4WFWC
2 Լիլիթ Յոլչինյան
/լիազորված անձ/
Վանցետ Աբրահամյան Մամիկոնյանց փողոց, հ.44 շինություն Վանցետ Աբրահամյանին սեփականության իրավունքով պատկանող, Մամիկոնյանց փողոցի հ.44 հասցեում գտնվող շինության /վկ. հ.01102025-01-0342, շին.ընդ.8.6քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 24.8քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Մամիկոնյանց փողոց, հ.44/1 01033YUFNQQ5
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան