Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ NN 1, 2, 3 ԵՎ ԳՅՈՒՄՐԻԻ ՈՒ ՎԱՆԱՁՈՐԻ ՏԱՔՍԱՄՈՏՈՐԱՅԻՆ ԱՎՏՈՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԵՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հուլիսի 1995 թ. N 572

Քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ NN 1, 2, 3 ԵՎ ԳՅՈՒՄՐԻԻ ՈՒ ՎԱՆԱՁՈՐԻ ՏԱՔՍԱՄՈՏՈՐԱՅԻՆ ԱՎՏՈՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԵՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության Երևանի NN 1, 2, 3 և Գյումրիի ու Վանաձորի տաքսամոտորային ավտոձեռնարկությունների ֆինանսական ծանր վիճակը և սեփականաշնորհման ընթացիկ տարվա ծրագրում դրանց ընդգրկված լինելը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության Երևանի NN 1, 2, 3 և Գյումրիի ու Վանաձորի տաքսամոտորային ավտոտրանսպորտային ձեռնարկությունների կողմից ինքնարժեքի ոչ ճիշտ հաշվառման հետևանքով նվազեցված հարկերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության խախտումների համար հաշվարկված տույժերի և տուգանքների վճարման ժամկետը երկարաձգել մինչև 1995 թվականի հոկտեմբերի 1-ը:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։