ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 1995 թ. N 587
Քաղ. Երևան
«ԱԳԱԹ» ԱՐՏԱԴՐԱԿՈՄԵՐՑԻՈՆ ՖԻՐՄԱՅԻ ԱՐՏԱԴՐԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՈՄՊԼԵԿՏԱՎՈՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Ագաթ» արտադրակոմերցիոն ֆիրմայի արտադրատեխնոլոգիական կոմպլեկտավորման վարչության դուստր ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել աշխատավորական կոլեկտիվին` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
2. Ընկերության կանոնադրական հիմնադրամը սահմանել 78 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը` 62 հազ. դրամ:
3. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 14 հազ. դրամ:
4. Գույքի գնումն իրականացնել մեկ ամսվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐիչ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ