Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

23 հոկտեմբերի 2025 թ. N 419-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 81-րդ հոդվածի 2-րդ, 82-րդ հոդվածի 4-րդ մասով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ անկախ աուդիտ անցկացնելու նպատակով ներգրավել աուդիտորական ծառայություն։

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված նպատակով ձեռք բերվող աուդիտորական ծառայության տեխնիկական բնութագիրը՝ համաձայն հավելվածի։

3. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ համաձայն «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի՝ մինչև ֆինանսական միջոցներ նախատեսելը, «Գնումների մասին» օրենքի 20-րդ հոդվածով սահմանված բաց մրցույթի կիրառմամբ գնում կատարելու ձևով, կազմակերպել աուդիտորական ծառայությունների ձեռք բերման գործընթացը՝ սույն որոշման 2-րդ կետով հաստատված տեխնիկական բնութագրին համապատասխան։

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

2025 թ. հոկտեմբերի 23

Երևան

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2025 թվականի հոկտեմբերի 23-ի

N 419-Ա որոշման

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն Բ Ն ՈՒ Թ Ա Գ Ի Ր

Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունների հաշվեքննության (աուդիտի) ծառայությունների

Պետք է իրականացվեն Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունների աուդիտորական ծառայություններ: Աուդիտորական ծառայությունների ավարտման վերջնաժամկետ է սահմանվում Պայմանագիրը (համաձայնագիրը) ուժի մեջ մտնելուց հետո 21-րդ օրացույցային օրը ներառյալ: Աուդիտը պետք է իրականացվի ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան:

ա) Աուդիտ անցկացնելու ընթացքում անհրաժեշտ է իրականացնել՝

1) աուդիտի ենթարկվող օբյեկտի կողմից իրականացվող գործառույթների` օրենսդրության պահանջներին համապատասխանության գնահատում,

2) աուդիտի ենթարկվող օբյեկտի կողմից ծախսերի տնտեսման ուղղությամբ իրականացվող աշխատանքների և տնտեսական հնարավորությունների օգտագործման գնահատում,

3) աուդիտի ենթարկվող օբյեկտի բնականոն աշխատանքը խանգարող արհեստական խոչընդոտների ու օրենսդրությանը չհամապատասխանող գործողությունների բացահայտում:

Աուդիտորական հաշվետվությունում ներկայացված տեղեկատվությունը պետք է լինի հստակ, համառոտ և ամբողջական` բացառելով որևէ փաստացի անճշտություն: Աուդիտորական հաշվետվությունում ներառվում են նաև աուդիտորական ապացույցների քանակական հաշվարկներն ու գնահատականները, ինչպես նաև հղումներ օրենսդրության պահանջներին:

բ) Աուդիտորական կազմակերպությունը պետք է ունենա առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ աուդիտի ոլորտում, ունենան առնվազն 7 աշխատակից, ովքեր ունեն առնվազն 5 տարվա աուդիտորական աշխատանքային փորձ և որոնցից առնվազն 2-ը ունեն միջազգային որևէ որակավորում:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։