Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարարության՝ հանցանքների և վարչական իրավախախտումների ոլորտում պետական վիճակագրություն ձևավորելու գործառույթ իրականացնող ստորաբաժանման կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում, ներքին գործերի նախարարության և ոստիկանության կանոնադրություններում կատարվում են փոփոխություններ, որոնց ուժի մեջ մտնելու օրվանից հանցանքների և վարչական իրավախախտումների ոլորտում պետական վիճակագրություն ձևավորելու գործառույթ իրականացնող ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումը գործում է ներքին գործերի նախարարության կազմում:

3. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություն կատարվելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, քաղաքացիական ծառայության այդ պաշտոնները զբաղեցվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի՝ 2023 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում նշանակելու դեպքում թեկնածուի հետ հարցազրույցի անցկացման կարգը սահմանելու մասին» N 288-Ա որոշմամբ սահմանված կարգով:

4. Ոստիկանության ծառայողը, քաղաքացիական հատուկ ծառայության քաղաքացիական ծառայողը (եթե նրանց վրա տարածվում է հավասարեցման պահանջը), որոնք սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով կզբաղեցնեն ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոն, նշանակվելու օրվանից հետո՝ հինգ տարվա ընթացքում, օգտվում են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքից: Այս դեպքում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցրած ժամանակահատվածը համարվում է զինվորական ծառայության ստաժ: Պետական կենսաթոշակ ստանալու պահից տվյալ քաղաքացիական ծառայողի աշխատավարձի հաշվարկն իրականացվում է քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի համար օրենքով սահմանված կարգով: Նախկինում հաշվարկվող հավելումները և լրավճարներն այլևս չեն հաշվարկվում:

5. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում պահպանվում և հաշվի են առնվում նախկինում կիրառված կարգապահական տույժերը, խրախուսանքի միջոցները, կատարողականի գնահատման արդյունքները, և պահպանվում է ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի իրացման իրավունքը:

Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան

2025 թ. հոկտեմբերի 24

Երևան

ՀՕ-322-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հոկտեմբերի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։