Անցնել բովանդակությանը

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի ԹԻՎ 582-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

«23» հոկտեմբերի 2025 թ. N 1470-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի ԹԻՎ 582-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1․ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2023 թվականի հունիսի 12-ի «Հարկային կամ մաքսային մարմնի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնների համալրման մրցույթի անցկացման կարգն ու պայմանները սահմանելու մասին» թիվ 582-Ն հրամանի 1-ին կետով սահմանված հավելվածում կատարել հետևյալ լրացումը.

1) լրացնել նոր 99․1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ․

«99․1․Սույն հավելվածի 99-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում ղեկավար պաշտոնների դասընթացին մասնակցած և թեկնածուների ցուցակներում ընդգրկված անձինք կարող են հրավիրվել (մասնակցել) նաև ղեկավար պաշտոններից տարբերվող թափուր պաշտոնների համար անցկացվող պաշտոնի նշանակման հարցազրույցին։»։

2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է նաև մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելը կազմակերպված՝ հարկային կամ մաքսային մարմնի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնների համալրման մրցույթների նկատմամբ։

10/23/2025 Է. ՀԱԿՈԲՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հոկտեմբերի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։