Գլուխ 3 · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 13. Ոստիկանության զորքերի ղեկավարումը
Հոդված 13. Ոստիկանության զորքերի ղեկավարումը
1. Ոստիկանության զորքերի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Ոստիկանության պետը, իսկ անմիջական ղեկավարումը՝ ոստիկանության զորքերի հրամանատարը:
2. Ոստիկանության զորքերն ունի դրոշ, որի նկարագրությունը և կանոնադրությունը հաստատում է վարչապետը:
(13-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-274-Ն, լրաց. 31.05.19 ՀՕ-50-Ն)
(հոդվածը 16.12.22 ՀՕ-465-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ է մտնում Ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրը)
(16.12.22 ՀՕ-465-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)