Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 169.16-րդ հոդվածով.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 169.16-րդ հոդվածով.

«Հոդված 169.16. Առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում առանց համապատասխան թույլտվության գործունեություն իրականացնելը

Առանց թույլտվության ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառք իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

Խաղատների, հանրային սննդի օբյեկտների, բաղնիքների (սաունաների), զվարճանքի, շահումով խաղեր կազմակերպող օբյեկտների՝ առանց թույլտվության ժամը 24.00-ից հետո աշխատելը`

առաջացնում է տուգանքի նշանակում կատարողի, վաճառողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

Առանց թույլտվության տոնավաճառներ (վերնիսաժներ) կազմակերպելը`

առաջացնում է տուգանքի նշանակում առևտրի իրականացման վայրի կազմակերպչի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։