ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 982-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 905-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի դրույթներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի հոկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 905-Ա որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
31.10.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 982-Ա որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի
N 905-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Մհեր Գրիգորյան - ՀՀ փոխվարչապետ, հանձնաժողովի նախագահ
Կարեն Անդրեասյան - Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ
Արմենակ Խաչատրյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Աննա Կարապետյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Վահան Կոստանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ռոբերտ Աբիսողոմոնյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Անուշիկ Ավետյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Արմեն Ղազարյան - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Արմեն Սիմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ
Քրիստինե Ղալեչյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ
Ավագ Ավանեսյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Արտաշես Թումանյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Ռաֆայել Գևորգյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Գևորգ Մանուկյան - ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ
Եսաի Մկրտչյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
Դավիթ Սանամյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
Արտյոմ Սուջյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական
հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար
Անահիտ Շիրինյան - ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար
Սերգեյ Պետրոսյան - ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետ,
գեներալ-մայոր
Սահակ Սահակյան - ՀՀ ՊՆ կենտրոնացված փոխադրումների ապահովման
վարչության ռազմական հաղորդակցությունների ծառայության
պետ, գնդապետ
Կարեն Սարգսյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի խորհրդական
Գոհար Աբաջյան - «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
31.10.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ