ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մայիսի 1995 թ. N 250
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության 1995 թվականի կապիտալ շինարարության պետական պատվերը հաստատելու մասին» N 87 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1995 թվականի Ռուսաստանի Դաշնության վարկի հաշվին իրականացվող կապիտալ շինարարության ծրագիրը` 800 մլն դրամ ծավալով, համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համաձայնեցմանը ներկայացնել 1995 թվականի Ռուսաստանի Դաշնության վարկի հաշվին իրականացվող կապիտալ շինարարության ծրագրում ընդգրկված օբյեկտների տիտղոսացուցակները:
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում ավարտել օբյեկտների շինարարության տիտղոսացուցակների համաձայնեցումը և, վարկային միջոցների հատկացմանը զուգընթաց, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ հաստատել 1995 թվականի Ռուսաստանի Դաշնության վարկի հաշվին իրականացվող կապիտալ շինարարության ֆինանսավորման ժամկետացանկերը (գրաֆիկները):
3. Պատվիրատուներին` օբյեկտների շինարարության տիտղոսացուցակների համաձայնեցումից և 1995 թվականի Ռուսաստանի Դաշնության վարկի հաշվին իրականացվող կապիտալ շինարարության ֆինանսավորման ժամկետացանկերի հաստատումից հետո մեկշաբաթյա ժամկետում հայտարարել օբյեկտների շինարարության պետական պատվերի տեղադրման մրցույթ:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ տալ պարզաբանումներ պատվիրատուներին մրցույթի անցկացման լրացուցիչ պայմանների վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան
Հայաստանի Հանրապետության
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐԻՉ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ
ՀԱՎԵԼՎԱԾ N 1
ՀՀ կառավարության 1995 թ.
մայիսի 7-ի N 250 որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾԱՎԱԼՆԵՐԸ
(մլն դրամ)
Կապիտալ ներդրումներ
Ընդամենը 800,0
այդ թվում`
Բնակարանային շինարարություն 235,0
Կոմունալ շինարարություն 108,0
Ժովորդական կրթություն 257,0
Ճանապարհային տնտեսություն 100,0
Տնտեսության այլ ճյուղեր (պահուստային ֆոնդ) 100,0
Հայաստանի Հանրապետության
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐԻՉ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ
ՀԱՎԵԼՎԱԾ N 2
ՀՀ կառավարության 1995 թ.
մայիսի 7-ի N 250 որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄՆ ԸՍՏ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐԻ
Պատվիրատուի օբյեկտի անվանումը Չափի միավորը Հզորության գործարկումը
1 2 3
Բնակարանային շինարարություն քառ. մ 7808
ՀՀ կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» ՀՄ քառ. մ 4558
Սպիտակ
Կ-6 թաղամաս
բ/շ 5-3 250
Կ-4 թաղամաս
բ/շ 3-20 250
բ/շ 3-21 250
Արթիկ
բ/ 30-41 Լմբաթ թաղ. 1376
Ախուրյան
բ/շ 20ա (ամրացում) 1400
բ/շ 1-6 240
Ամասիա
բ/շ 12 412
բ/շ 21-38 Հյուսիս. թաղ. 180
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն քառ. մ 380
ք. Դիլիջան, Գոշ գյուղ 380
Պատգամավորների Սպիտակի շրջխորհրդի գործկոմ քառ. մ 2600
Արևաշող գյուղ 400
Ջրաշեն գյուղ 600
Սպիտակի սովխոզ 600
Շիրակամուտ գյուղ 700
Սարամեջ գյուղ 300
Պատգամավորների Գուգարքի շրջխորհրդի գործկոմ քառ. մ 470
Լեռնապատ գյուղ 400
Շահումյան գյուղ 70
Կոմունալ շինարարություն
ջրամատակարարում կմ 53.1
հազ. խոր. մ 1.0
այդ թվում`
ՀՀ կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» ՀՄ
ջրամատակարարում կմ 28.8
հազ. խոր. մ 1.0
այդ թվում`
Աշոցք
կապտաժային կառուցվածքների վերակառուցում
և ջրմուղի ցանց Մուսայելյան աղբյուրներից կմ կապտաժ
1.8
Ամասիա
օրվա կարգավորման ջրամբար շրջկենտրոնում հազ. խոր. մ 1.0
Սպիտակ
ջրատար ՕԿՋ-ից մինչև բնակելի թաղամաս կմ 20.0
Նոյեմբերյան
ինքնահոս ջրամատակարարում տեղական աղբյուրներից կմ 7.0
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ջրամատակարարում կմ 24.3
այդ թվում`
Թալինի շրջանի Ոսկեթաս գյուղի ջրագիծ կմ 10.0
Թալինի շրջանի Ներքին Բազմաբերդ գյուղի ջրագիծ կմ 14.3
Ժողովրդական կրթություն
դպրոցներ աշ. տեղ 680
այդ թվում`
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
դպրոցներ աշ. տեղ 680
Իջևանի շրջանի Վազաշեն գյուղի աշ. տեղ 360
Արթիկի շրջանի Փանիկ գյուղի աշ. տեղ 320
ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարություն
Ճանապարհային տնտեսություն
Քասախ գետի վրայով Աշտարակի կամրջի 1-ին հերթի ավարտ և 2-րդ հերթի կոնսերվացում համալիր
Պատգամավորների Գյումրիի քաղխորհրդի գործկոմ
ժողովրդական կրթություն
Ֆրանսիական թեքումով N 10 դպրոց (հիմքի, կոմունիկացիաների կառուցում և բարեկարգման աշխատանքներ)
Հայաստանի Հանրապետության
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐԻՉ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ