Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ) ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՆ ՈՒՂԵԿՑՎՈՒՄ Է «ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԻՄՔՈՎ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 028/2012) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ (ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

13 մայիսի 2014 թվականի թիվ 70 քաղ. Մոսկվա

ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ) ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՆ ՈՒՂԵԿՑՎՈՒՄ Է «ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԻՄՔՈՎ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 028/2012) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ (ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ

(վերնագիրը փոփ. ԵՏՀԿ 21.12.21 թիվ 178)

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող այն արտադրանքի (արտադրատեսակների) ցանկը, որի համար մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 028/2012) պահանջներին համապատասխանության գնահատման (համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթի մասին տեղեկությունների) մասին փաստաթղթի ներկայացմամբ:

(1-ին կետը փոփ. ԵՏՀԿ 21.12.21 թիվ 178)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վ. Խրիստենկո

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի մասիսի 13-ի թիվ 70 որոշմամբ

ՑԱՆԿ

այն արտադրանքի (արտադրատեսակների), որի համար մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 028/2012) պահանջներին համապատասխանության գնահատման (համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթի մասին տեղեկությունների) մասին փաստաթղթի ներկայացմամբ

(վերնագիրը փոփ. ԵՏՀԿ 21.12.21 թիվ 178)

Արտադրանքի (արտադրատեսակի) անվանումը ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը Համապատասխանության գնահատման փաստաթուղթ Ծանոթագրություն

1 2 3 4

1. Արդյունաբերական նպատակներով օգտագործվող վառոդ 3601 00 000 0 համապատասխանության հավաստագիր

2. Պայթուցիկ նյութեր պատրաստի (բացառությամբ վառոդի), այդ թվում՝ 3602 00 000 0 համապատասխանության հավաստագիր

I և II դասերի չնախապաշտպանված պայթուցիկ նյութեր

III դասի նախապաշտպանված պայթուցիկ նյութեր

IV դասի նախապաշտպանված պայթուցիկ նյութեր

V դասի նախապաշտպանված պայթուցիկ նյութեր

VI դասի նախապաշտպանված պայթուցիկ նյութեր

VII դասի նախապաշտպանված պայթուցիկ նյութեր և արտադրատեսակներ՝ V - VI դասերի նախապաշտպանված պայթուցիկ նյութերից

չնախապաշտպանված և նախապաշտպանված պայթուցիկ նյութեր և դրանց հիմքով հատուկ 1-4 խմբերի (С) դասի արտադրատեսակներ

3. Պայթուցիկ փշրտող նյութեր արդյունաբերական նշանակության 3602 00 000 0 համապատասխանության հավաստագիր

4. Արդյունաբերական նշանակության արտադրատեսակներ՝ պայթուցիկ փշրտող նյութերից 3602 00 000 0 համապատասխանության հավաստագիր

5. Քուղեր կրակահաղորդ. քուղեր ճայթեցնող. հրապատիճներ՝ հարվածող կամ ճայթեցնող․ բռնկիչներ․ էլեկտրաճայթիչներ 3603 համապատասխանության հավաստագիր

6. Ամոնիումի նիտրատի հիմքով օքսիդիչի էմուլսիաներ և մատրիցներ, որոնք մշակվում (նախագծվում) և արտադրվում են ջրաէմուլսիոն և ջրագելային պայթուցիկ նյութեր ստանալու համար 3102 30 համապատասխանության հավաստագիր

Ծանոթագրություններ. 1. Սույն ցանկը կիրառելու նպատակով անհրաժեշտ է օգտագործել ինչպես արտադրանքի անվանումը, այնպես էլ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը։

(1-ին կետը փոփ. ԵՏՀԿ 21.12.21 թիվ 178)

2. Մաքսային մարմիններին «Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 028/2012) պահանջներին համապատասխանության գնահատման (համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթի մասին տեղեկությունների) մասին փաստաթուղթ ներկայացնելու պահանջ չի կիրառվում այդ տեխնիկական կանոնակարգի 1-ին հոդվածի 2-րդ կետում նշված պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների համար (պաշտպանական արտադրանքի շարքին դասվող պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների համար և հրատեխնիկական արտադրատեսակների)։

(2-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 21.12.21 թիվ 178)

(ծանոթագրությունները փոփ. ԵՏՀԿ 21.12.21 թիվ 178)

(ցանկը փոփ., խմբ. ԵՏՀԿ 21.12.21 թիվ 178)

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։