ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4392-Ա «29» հոկտեմբերի 2025 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
29.10.2025թ.
հ. 4392-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը
1 2 3 4 5 6 7
1 Սվետլանա Ասլանյան
/լիազորված անձ/
Վիկտորիա Խաչատրյան Մուշական թաղամաս, 6-րդ փողոց, հ.4 բնակելի տուն Վիկտորիա Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող, Մուշական թաղամասի 6-րդ փողոցի հ.4 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.15072025-01-0025, հող՝ 619.1քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 43.5քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Մուշական թաղամաս, 6-րդ փողոց, հ.4/1 01053MXWX3LZ
2 Սարգիս Ափարյան և Աղավնի Ափարդյան Ա. Չոլաքյան փողոց, հ.30 բնակելի տուն Ա. Չոլաքյան փողոցի հ.30 հասցեում գտնվող բնակելի տանը /ըստ կտակի ժառանգության իրավունքի 14.08.2025թ. հ.7642 վկայագիր/ տրամադրել հասցե՝ Ա. Չոլաքյան փողոց, հ.30/2 01123G6KWPBP
3 «ՄԱՐԿԻԶԱ ՇԻԿ» ՍՊԸ Արարատյան փողոց, հ.95/12 հողամաս Անշարժ գույքի մասի առուվաճառքի 29.09.2025թ. հ.7402 պայմանագրով, «ՄԱՐԿԻԶԱ ՇԻԿ» ՍՊԸ-ի կողմից ձեռք բերված Արարատյան փողոցի հ.95/12 հասցեում գտնվող 673.3քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Արարատյան փողոց, հ.95/13 01113QDPN2DK
4 Հասմիկ Սերոբյան
/լիազորված անձ/
Վազգանուշ Դարբինյան Արցախի փողոց, հ.22/1 շենք, հ.22 և հ.23 բնակարան Վազգանուշ Դարբինյանին սեփականության իրավունքով պատկանող, Արցախի փողոցի հ.22/1 շենքի հ.22 և հ.23 հասցեներում գտնվող բնակարաններին /վկ. հ.17102025-01-0424 և վկ. հ.14052025-01-0226/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Արցախի փողոց, հ.22/1 շենք, բն.22-23 01053PJNX3JQ
5 Աշոտ Պետրոսյան
/լիազորված անձ/
Պետրոս Պետրոսյան
/սեփականատեր/ Սարյան փողոց, հ.33 շենքի բակ ստորգետնյա ավտոտնակ Պետրոս Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Սարյան փողոցի հ.33 շենքի բակում գտնվող ստորգետնյա ավտոտնակին /սեփ. վկ. հ.1456401/ տրամադրել հասցե՝ Մ. Սարյան փողոց, հ.33/28 01063K7RPBUT
6 Սևակ Սարգսյան
/լիազորված անձ/
«Էկո. Լ» ՍՊԸ /սեփականատեր/ Դավիթ Բեկի փողոց, հ.54/10 և Դավիթ Բեկի թաղամաս հ.54/11 հողամաս «Էկո. Լ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Դավիթ Բեկի փողոցի հ.54/10 և Դավիթ Բեկի թաղամասի հ.54/11 հասցեներում գտնվող հողամասերին /հիմք՝ վկ. հ.08112024-01-0452, հ.09112024-01-0018, 26.06.2025թ. հ.ՆԹ-5228-25 նախագծման թույլտվություն/ ըստ միավորման հատակագծի, տրամադրել մեկ միասնական հասցե՝ Դավիթ Բեկի փողոց, հ.124 01053XDKNL7D
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան