Անցնել բովանդակությանը

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԿԱՐԵՆ ԱՐԱՅԻԿԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՑԱՆՑԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿՀ N 360 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 նոյեմբերի 2025 թվականի

ք. Երևան թիվ 130-Ա

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԿԱՐԵՆ ԱՐԱՅԻԿԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՑԱՆՑԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿՀ N 360 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի, «Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Կարեն Արայիկի Մկրտչյանի ցանցային օպերատորի գործունեության լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ 2025 թվականի հոկտեմբերի 24-ի դիմումը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.

1. Բավարարել դիմումը և ուժը կորցրած ճանաչել անհատ ձեռնարկատեր Կարեն Արայիկի Մկրտչյանին 2024 թվականի դեկտեմբերի 10-ին տրամադրված ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N 360 լիցենզիան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Կարեն Արայիկի Մկրտչյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահ Տ. ՀակոբՅԱՆ

2025 թ. նոյեմբերի 6

ք. Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։