Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի N 253 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հունիսի 1995 թ. N 351

Քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի N 253 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի մայիսի 10-ի «1995 թվականի Համաշխարհային բանկի վարկի հաշվին աղետի գոտու վերականգնման համար իրականացվող կապիտալ ներդրումների ծավալների հաստատման մասին» N 253 որոշման NN 1 և 2 հավելվածներում կատարել հետևյալ լրացումները՝

ա) որոշման N 1 հավելվածի «1. Բնակարանային շինարարություն» տողում «3804,78» թիվը փոխարինել «3974,8» թվով, իսկ «130,033» թիվը՝ «131,991» թվով,

«2. Կոմունալ շինարարություն» տողում «1061,5» թիվը փոխարինել «1254,59» թվով,

«9. Չնախատեսված ծախսեր» տողում «1676,02» թիվը փոխարինել «1312,91» թվով,

բ) որոշման N 2 հավելվածի «Բնակարանային շինարարություն» բաժինը լրացնել հետևյալ կերպ՝

«38.1. փորձարարական թաղամաս

Գյումրիում քառ. մետր

ընդհ. մակ. 349,44 II. 1995

38.2. փորձարարական թաղամաս

Վանաձորում քառ. մետր

ընդհ. մակ. 757,12 II. 1995

38.3. փորձարարական թաղամաս

Սպիտակում քառ. մետր

ընդհ. մակ. 851,2 II. 1995»,

«Կոմունալ շինարարություն» բաժինը լրացնել հետևյալ կերպ`

«44.1. երկու շարժական բաղնիք-լվացքատուն Գյումրիում տեղ 16 III. 1995

44.2. երկու շարժական բաղնիք-լվացքատուն Վանաձորում տեղ 16 III. 1995

44.3. հինգ շարժական բաղնիք-լվացքատուն Սպիտակում տեղ 40 III. 1995»։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐՉի առաջին տեղակալ Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։