ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4406-Ա «30» հոկտեմբերի 2025 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 01/50-02-935-24 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով
1. Երևանի քաղաքապետի 2024 թվականի մայիսի 31-ի N 01/50-02-935-24 շինարարության թույլտվության 2.1 կետի` «Ավարտական ակտի տրամադրումից (շինության ավարտի պետական գրանցման հաջորդ օրվանից) 6 ամսվա ընթացքում» բառերը փոխարինել «Ավարտական ակտի տրամադրումից (շինության ավարտի պետական գրանցման հաջորդ օրվանից) 12 ամսվա ընթացքում» բառերով:
Տ. Ավինյան