ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4473-Ա «04» նոյեմբերի 2025 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
Հավելված
Երևանի քաղաքապետի
04.11.2025թ.
հ. 4473-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը
1 2 3 4 5 6 7
1 Արմենուհի Մելիքյան Աէրացիա թաղամաս, հ.2/8 շենք, հ.44բ բնակա-րան Արմենուհի Մելիքյանին սեփականության իրավունքով պատկանող, Աէրացիա թաղամասի հ.2/8 շենքի հ.44բ հասցեում գտնվող բնակարանին /սեփ. վկ. հ. 2715336/ տրամադրել հասցե՝ Աէրացիա թաղամաս, հ.2/8 շենք, բն.44/2 01113ZCJG7PY
2 Լուսինե Շարբաթյան Ա. Բաբաջանյան փողոց, հ.38 շենք, հ.34 բնակա-րան Լուսինե Շարբաթյանին սեփականության իրավունքով պատկանող, Ա. Բաբաջանյան փողոցի հ.38 շենքի հ.34 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.17092025-01-0278, ընդհ. բաժն. 7.81քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 26.51քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ա. Բաբաջանյան փողոց, հ.38 շենք, բն.34/1 01073KTRKAGU
3 Լուսինե Շարբաթյան Ա. Բաբաջանյան փողոց, հ.38 շենք, հ.34 բնակա-րան Լուսինե Շարբաթյանին սեփականության իրավունքով պատկանող, Ա. Բաբաջանյան փողոցի հ.38 շենքի հ.34 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.17092025-01-0278, ընդհ. բաժն. 7.81քմ / բաժանման հատակագծով առանձնացվող 27.23քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ա. Բաբաջանյան փողոց, հ.38 շենք, բն.34/2 01073XS4JCDP
4 Նիկոլայ և Հռիփսիմե Կակոսյաններ Մուշ թաղամաս, հ.110 և հ.111 բնակելի տուն և հողամաս Նիկոլայ և Հռիփսիմե Կակոսյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Մուշ թաղամասի հ.110 և հ.111 հասցեներում գտնվող բնակելի տանը և հողամասին /վկ. հ.24092018-01-0097 և հ.24092018-01-0085/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ «Մուշ» թաղամաս, հ.110-111 01073GKLNFFC
5 Արմեն Աբովյան
/լիազորված անձ/
Սարգիս Ժամկոչյան Նոր Արեշ 5-րդ փողոց, հ.12 բնակելի տուն Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 27.08.2025թ. հ.6376 վկայագրով, Սարգիս Ժամկոչյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Նոր Արեշ 5-րդ փողոցի հ.12 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Նոր Արեշ 5-րդ փողոց, հ.12/1 01053SQRAJKT
6 Անահիտ Հարությունյան
/լիազորված անձ/
«ՊԼԱՏԻՆԻՈՒՄ ՍԹՈՈՒՆ» ՓԲԸ Արցախի պողոտա, հ.50 հողա-
մաս «ՊԼԱՏԻՆԻՈՒՄ ՍԹՈՈՒՆ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ Արցախի պողոտայի հ.50 հասցեում գտնվող հողամասի /վկ.հ.27102021-01-0235/ բաժանման հատակագծով առանձնացվող 1802.0քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Արցախի փողոց, հ.50/1 01113Y74EMQ5
7 Աղվան Սարգսյան /
լիազորված անձ/
Ռոման Սարգսյան Հաղթանակ թաղամաս, հ.50-15ա հողա-
մաս Ռոման Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Հաղթանակ թաղամասի հ.50-15ա հասցեում գտնվող հողամասին /վկ.հ.18062025-01-0157, Երևանի քաղաքապետի 30.12.2024թ. հ.5098-Ա որոշում/ տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, հ.1/386 01073WNPW3BJ
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ