Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 70-րդ կետով.
Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 70-րդ կետով.
«70) լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների ռեեստր՝ լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների ներկայացրած տեղեկատվության հիման վրա ձևավորվող և լիազոր մարմնի, այդ թվում՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպությունների կողմից վարվող տվյալների շտեմարան, որը պարունակում է տեղեկություններ լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների, ներառյալ՝ նրանց լաբորատոր կարողությունների վերաբերյալ։»։