Հոդված 39.4. Մեծածախ շուկան
Հոդված 39.4. Մեծածախ շուկան
1. Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ցանկացած մասնակից սույն օրենքին, շուկայի կանոններին, լիցենզիայի պայմաններին ու պայմանագրերին համապատասխան՝ իրավունք ունի մեծածախ շուկայում էլեկտրական էներգիա վաճառելու և գնելու, ինչպես նաև էլեկտրական էներգիա ներկրելու:
2. Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ցանկացած մասնակից սույն օրենքին, շուկայի կանոններին, լիցենզիայի պայմաններին ու պայմանագրերին համապատասխան՝ իրավունք ունի արտահանելու էլեկտրական էներգիա՝ ներքին շուկայի պահանջարկը բավարարվելուց հետո:
3. Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկան ներառում է էլեկտրական էներգիայի և հզորության շուկաները:
4. Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում հզորությունների առևտուրն իրականացվում է շուկայի կանոններով սահմանված կարգով և ներառում է էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի պատվիրած հզորությունները:
5. Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում էլեկտրական էներգիայի առևտուրն իրականացվում է էլեկտրաէներգիայի ուղիղ պայմանագրերի, իսկ շուկայի կանոններով նախատեսված դեպքերում՝ նաև էլեկտրաէներգիայի օր-առաջ և էլեկտրաէներգիայի հաշվեկշռման շուկաներում:
6. Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում շուկայի մասնակիցների միջև առևտրային հարաբերություններից բխող պատասխանատվության մեխանիզմները սահմանվում են շուկայի կանոններով և պայմանագրերով:
(39.4-րդ հոդվածը փոփ. 14.05.25 ՀՕ-111-Ն)
(14.05.25 ՀՕ-111-Ն օրենքն ունի անցումային դրույթ)