Գլուխ 9 · ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 48. Սպառողի կողմից էլեկտրական էներգիայի փոխանցումը
Հոդված 48. Սպառողի կողմից էլեկտրական էներգիայի փոխանցումը
(վերնագիրը խմբ. 07.02.18 ՀՕ-100-Ն)
1. Սպառողը պարտավոր է իր էներգատեղակայանքներով փոխանցել էլեկտրական էներգիան կամ բնական գազը, որը նախատեսված է ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար՝ հանձնաժողովի սահմանած կարգով:
2. Սպառողն իրավունք ունի իր էլեկտրական էներգիան և բնական գազը փոխանցել այլ անձի, եթե նման փոխանցումն սպառողի կողմից չի իրականացվում իբրև ձեռնարկատիրական գործունեության առանձին տեսակ, և այդ փոխանցումը բխում է սպառողի գործունեության էությունից (առևտրային, արտադրական կամ բնակելի տարածքների օգտագործման տրամադրում):
(48-րդ հոդվածը խմբ. 07.02.18 ՀՕ-100-Ն)