Գլուխ 3 · ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 11. ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆԸ
Հոդված 11. ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆԸ
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում կարգավորումն իրականացնում է հանձնաժողովը, որը գործում է օրենքով իրեն վերապահված լիազորությունների հիման վրա և ինքնուրույն է իր իրավասությունների շրջանակում:
2. Հանձնաժողովը չի կարող լուծարվել, կամ նրա լիազորությունները չեն կարող փոփոխվել` առանց սույն օրենքում համապատասխան փոփոխություն կատարելու: Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի իրավահաջորդն է:
3. Հանձնաժողովի գլխավոր գրասենյակի գտնվելու վայրը Երևան քաղաքն է: Հանձնաժողովի կնիքի վրա պատկերված են Հայաստանի Հանրապետության զինանշանը և «Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողով» բառերը:
(11-րդ հոդվածը փոփ. 31.03.03 ՀՕ-526-Ն)